Երեկ Ազատության հրապարակում ելույթի ժամանակ նախագահի դեմքին լացերային լույսեր էին արձակում այն երիտասարդները, որոնք օրեր առաջ հարձակվել էին «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության անդամների վրա։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նաթիա Մեզվրիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Երեկ «Վրացական երազանքի» հրամանով նախագահի դեմ բոլորովին անընդունելի գործողություն է իրականացվել այն նույն խմբի կողմից, որը հոկտեմբերի 9-ին Ամաղլեբայի փողոցում հարձակվել է մեր թիմի ներկայացուցիչների վրա։
Ցավոք, «Երազանքը» հասավ նրան, որ թե՛ երեկ, թե՛ Ամաղլեբայի փողոցում երիտասարդներին օգտագործեց հակառակորդների դեմ։ Խոսքը Դավիթ Դվալիի, ով Կալաձեի վարորդի որդին է, և երիտասարդականի ղեկավար Դավիթ Արչվաձեի մասին է։ Սա անպատժելիության արդյունք է»,- ճեպազրույցում ասել է Մեզվրիշվիլին։
Նրա խոսքով, ավելի քան տասը օր է անցել այն պահից, երբ Ամաղլեբայի փողոցում տեղի ունեցած հանցագործության հետ կապված հատուկ քննչական ծառայության հետ կապ է հաստատվել, սակայն գերատեսչության կողմից արձագանք չի եղել։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 20-ին ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացված «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթի մասնակիցների առջև։ Ազատության հրապարակում նրա ելույթի ժամանակ «Մոնոգրաֆ» հյուրանոցի պատշգամբից նրա դեմքին լազեր են արձակել։ Ակտիվիստի նկարահանած տեսանյութից պարզ է դարձել, որ «Վրացական երազանքի» երիտասարդական թևի անդամները փորձել են խոչընդոտել նախագահին։ Նրանցից բացահայտվել են Դավիթ Արչվաձեն, Դավիթ Միրիանաշվիլին, Սաբա Գորգաձեն և Սաբա Ջուլակիձեն։
Հոկտեմբերի 9-ին նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը հայտարարել է, որ Ամաղլեբայի փողոցում քարոզչական նյութեր տարածելիս հարձակվել են իրենց ներկայացուցիչների վրա։ Հաջորդ օրը «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հաստատել է, որ միջադեպին մասնակցել է իշխող կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամը, ում նա բնութագրել է որպես «շատ լավ, կիրթ և հայրենասեր մարդ»։
