Խաշուրիի շրջանային դատարանը Ցխրամուխայի մենաստանում 70-ամյա միանձնուհուն խմբակային, առանձնապես դաժանությամբ բռնաբարելու և կողոպտելու մեջ մեղադրվող երկու անձին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակել է դատավոր Մևլուդ Խաթաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Գործի նյութերի համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ցխրամուխա գյուղում գտնվող մենաստանի բնակելի խցում երկու անձ հարձակվել են միանձնուհու վրա։ Նրանք ֆիզիկական բռնություն են գործադրել միանձնուհու նկատմամբ և խմբակային բռնաբարել նրան: Դրանից հետո հարձակվողները եկեղեցուց գողացել են նվիրատվության արկղերն ու թաքնվել։
Նոյեմբերի 26-ին ոստիկանները ձերբակալել են 1995 թվականին ծնված Լ.Թ.-ին և 1983 թվականին ծնված Վ.Գ.-ին: Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 137-րդ (խմբակային բռնաբարություն, տուժողի նկատմամբ առանձնակի դաժանությամբ) և 179-րդ (խմբակային կողոպուտ, բնակելի խուց ապօրինի մուտք գործելով) հոդվածներով, որը ենթադրում է 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Երկու դատապարտյալներն էլ նախկինում դատապարտված են եղել։
