Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։ Այս մասին տեղեկությունը տարածել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ընտրողների միասնական ցուցակի շուրջ աշխատանքների ավարտից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Ըստ ԿԸՀ-ի խոսնակ Նաթիա Իոսելիանիի, էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրություններին կմասնակցի 3 113 747 ընտրող։ Բացի այդ, այս տարի առաջին անգամ ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենա 135 922 երիտասարդ։
Ընտրական վարչությանը շրջիկ քվեատուփի համար դիմել է 64 238 ընտրող։ Ընդհանուր առմամբ ընտրողներին կսպասարկի 3111 ընտրատեղամաս։ Վրաստանում բացվել է 3044 ընտրատեղամաս, այդ թվում՝ բացառիկ դեպքերի համար ստեղծված 13 ընտրատեղամաս, որից 12-ը քրեակատարողական հիմնարկներում են, մեկը՝ հոգեկան առողջության կենտրոնում։
Այլ երկրներում ստեղծված ընտրական տեղամասերի հատուկ ցուցակներում ընտրողների թիվը 95 910 է։ ԿԸՀ որոշմամբ արտերկրում կբացվեն 67 ընտրատեղամասեր 42 երկրների 53 քաղաքներում։
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 8 օրից։ Ընտրողները համամասնական ընտրակարգով չորս տարի ժամկետով կընտրեն Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորի։ Խորհրդարան մտնելու համար քաղաքական միավորումը պետք է հաղթահարի 5 տոկոսի շեմը։
Ընտրություններին մասնակցում են հետևյալ կուսակցությունները․ «Եվրոպական դեմոկրատներ», «Վրացական երազանք», «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Գիրչի», «Գախարիան հանուն Վրաստանի», «Ձախերի դաշինք», «Գվարամիա Մելիա Գիրչի Դրոա կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն՝ ազգային շարժում», «Փոխիր Վրաստանը», «Ուժեղ Վրաստան՝ Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության», «Վրաստան», «Մեր միասնական Վրաստան», «Վրացական միասնություն», «Տրիբունա», « Մենք», «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն», «Ազատ Վրաստան» և «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»։
