Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմության պահանջը նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ուզում եմ մեր թիմի անունից կոնկրետ ասել մեր որոշումները։ Եվ դուք, և մենք այս ընտրությունները ճանաչում ենք ոչ լեգիտիմ, այս ընտրությունները լեգիտիմ չեն։

Մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, իսկ որպեսզի չմտնենք, հրաժարվում ենք բոլոր մանդատներից, և ցուցակները կչեղարկենք, և ես ձեզ խոստանում եմ, որ մենք անպայման միասին ենք հաղթելու։

Մենք շատ կոնկրետ խնդրանք ունենք՝ ընտրությունները նորովի անցկացնել, բայց անցկացնել միջազգային ընտրական վարչության կողմից, ոչ թե այս կեղծ ընտրական վարչությունը։ Սրանք այն պահանջներն են, որոնք պետք է կատարվեն։

Սակայն մենք չենք պատրաստվում որևէ բանակցությունների մեջ մտնել։ Մենք չենք պատրաստվում որևէ երկխոսություն վարել, միակ բանակցությունն ու համաձայնությունը պետք է լինի նոր ընտրությունների շուրջ, որոնք վարելու է միջազգային վարչությունը, այլ ոչ թե «Վրացական երազանքի» և ՊԱԾ-ի ղեկավարած ընտրական հանձնաժողովները»,- ասել է Վաշաձեն։

Խորհրդարանական ընտրություններից հետո երկրորդ օրը հազարավոր քաղաքացիներ են հավաքվել Ռուսթավելիի պողոտայում։ Նրանք չեն ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը։

Ընտրական շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցությունները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում են, որ ընտրությունները կեղծվել են։

Տեղական դիտորդական «Իմ ձայնը» կազմակերպությունների կոալիցիան պահանջում է չեղյալ համարել 189 ընտրական տեղամասերի արդյունքները։ Ըստ կոալիցիայի՝ քվեարկության օրը գործել է նախապես ծրագրված, կազմակերպված կեղծարարության սխեմա, ինչը հաստատվում է դիտորդների գրավոր բողոքներով, ականատեսների ցուցմունքներով, լուսանկարներով, տեսանյութերով և աուդիո նյութերով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։