Վրաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին մտածում է արտագնա աշխատանքի մեկնելու մասին: Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից հրապարակված հարցման համաձայն՝ հեռանալ ցանկացողների թիվը հատկապես մեծ է մինչև 50 տարեկանների շրջանում՝նրանցից գրեթե յուրաքանչյուր երրորդը մտածում է արտագաղթելու մասին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Հարցին, թե որքան հավանական կամ քիչ հավանական է, որ առաջիկա 12 ամիսներին արտագնա աշխատանքի մեկնեք՝20%-ը պատասխանել է, որ հավանական է, 76%-ի խոսոքով՝ հավանական չէ, իսկ 4%-ը՝ «չգիտի»:
Թբիլիսիի, մեծ քաղաքների և փոքրամասնությունների բնակավայրերի բնակիչների քառորդը, ինչպես նաև երիտասարդների մեկ երրորդը ցանկանում է արտագաղթել։ Հետազոտության համաձայն՝ տղամարդիկ ավելի շատ են մտածում երկրից հեռանալու մասին, քան կանայք։ «Վրացական երազանքի» կողմնակիցների համեմատ՝ ընդդիմության ավելի շատ կողմնակիցներ ասում են, որ մտածում են երկիրը լքելու մասին։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանը լքել է 80 351 քաղաքացի, 38 526-ը վերադարձել է երկիր, 40 825-ը մնացել է արտերկրում։
Նույն NDI հետազոտության համաձայն՝ գործազուրկ է յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին։ Գործազուրկների մեծ մասը՝ 69%-ն ասում է, որ ընդհանրապես կամ համապատասխան աշխատավարձով աշխատանք չի կարողանում գտնել։ Գյուղական և էթնիկ փոքրամասնությունների բնակավայրերում գործազուրկների մեծ մասը չի կարողանում աշխատանք գտնել:
Հարցվածների 35%-ի կարծիքով՝ իր ընտանիքը տնտեսական վատ վիճակ ունի, իսկ 59%-ն ասում է, որ իր ընտանիքի տնտեսական վիճակը բավարար է։ Միայն 5%-ն է դրական գնահատում իր ընտանիքի տնտեսական վիճակը։ Մեծամասնությունը՝ 39%-ը, կարծում է, որ 5 տարի առաջվա համեմատ ավելի քիչ ֆինանսական հնարավորություններ ունի, 37%-ը չի փոխել իր հնարավորությունները, իսկ 22%-ը՝ բարելավվել է։ Միևնույն ժամանակ հարցվածների 77%-ին անհանգստացնում է թանկացումների ազդեցությունը ընտանիքների ֆինանսական հնարավորությունների վրա։
Ամեն հինգերորդ ընտանիքը սննդի փող չունի։ Հարցվածների 18%-ն ասում է, որ իրենց ընտանիքը սննդի համար բավարար գումար չունի, 35%-ի գումարը բավարարում է միայն սննդի համար, բայց ոչ հագուստի։ 35%-ի դեպքում ընտանիքը սննդի և հագուստի փող ունի, բայց թանկարժեք կենցաղային իրեր (լվացքի մեքենա, սառնարան) չի կարող գնել։ Երկրի մնացած բնակչության համեմատ ամենից շատ դժվարություններ ունեն փոքր քաղաքներում և գյուղական բնակավայրերում ապրողները և 55+ տարեկան քաղաքացիները։
Հարցված յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին ասում է, որ վերջին 6 ամիսներին եղել է դեպք, երբ կոմունալ վարձերը վճարելու համար բավարար գումար չեն ունեցել։ Քաղաքացիների մեծ մասն իր ընտանիքի եկամուտը ծախսում է հիմնականում սննդի (76%), կոմունալ վճարումների (62%), դեղորայքի (38%) և վարկերի (30%) վրա։
Հարցվածների 37%-ի կարծիքով՝ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 31%-ի կարծիքով՝ սխալ ուղղությամբ։ 26%-ը կարծում է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում։ Երկրի ուղղության վերաբերյալ դրական գնահատականը 2022 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10%-ով։ Ըստ հետազոտության՝ դրական գնահատականն ամենաշատն աճել է «Վրացական երազանքի» կողմնակիցների շրջանում։ Թբիլիսիի բնակիչներն ու ընդդիմության կողմնակիցներն ամենաքննադատականներն են։
Հարցվածների մեծ մասը՝ 66%-ը, ասում է, որ Վրաստանում իրեն ապահով է զգում, իսկ 34%-ը՝ անպաշտպան։ Քաղաքացիներն իրենց անպաշտպան են զգում հիմնականում տնտեսական խնդիրների պատճառով: Հարցին, թե որո՞նք են Վրաստանում ձեզ անպաշտպան զգալու երեք կարևորագույն պատճառները (առավելագույնը՝ երեք պատասխան), 39%-ը նշել է աղքատությունը, 35%-ը՝ գնաճը և բարձր գները, 34%-ը՝ գործազրկությունն ու աշխատատեղերի բացակայությունը, 33%-ը՝ հանցագործությունը, 21%-ը՝ քաղաքական անկայունությունը, 10-10%-ը՝ դեղամիջոցների բարձր գները և բռնության դեպքերը, 7%-ը՝ վատ առողջապահությունը:
Մարդկանց մեծ մասը լավատես է երկրի ապագայի նկատմամբ, թեև նախորդ տարիների համեմատ այս ցուցանիշը նվազել է։ 2022 թվականի դեկտեմբերին հարցվածների 44%-ը նշել է, որ դրական է վերաբերվում երկրի ապագային՝ այն դեպքում, երբ 2018 թվականի մարտին այս ցուցանիշը կազմում էր 57%: Հետազոտության համաձայն՝ երկրի ապագայի նկատմամբ ամենալավատեսը «Վրացական երազանքի» կողմնակիցներն ու գյուղական բնակավայրերում ապրող մարդիկ են։
Գների բարձրացումն ամենակարևոր խնդիրն է նշվել, որը NDI Վրաստանի հետազոտությունների պատմության մեջ առաջին անգամ է հայտնվել։ Թանկացումներից հետո (39%) ազգային կարևորագույն խնդիրներ են նշվել աշխատատեղերը (38%), աղքատությունը (30%), տարածքային ամբողջականությունը (25%) և կենսաթոշակները (24%)։ Սակայն, ի տարբերություն մնացած Վրաստանի, ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում տարածքային ամբողջականությունը ազգային կարևոր խնդիրների շարքում չէ։
Մեծամասնությունը (51%) կասկածում է, որ կառավարությունը կկարողանա լուծել տնտեսական խնդիրները։
Հետազոտությունն անցկացվել է ողջ երկրում դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը՝ դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Սխալի հավանականությունը +/- 1,6% է: