Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի անդամ, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզը (Փաչուաշվիլի) գտնվում է Մոսկվայում։ Ռուսաստանի պատրիարքարանի տարածած տեղեկության համաձայն, մայիսի 24-ին Ամենափրկիչ տաճարում նա մասնակցել է Մոսկվայի և Համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլի մատուցած պատարագին և ժամերգությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Մայիսի 24-ին նշվել է Սուրբ Մեթոդես և Սուրբ Կիրիլ առաքյալների օրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել են պատրիարք Կիրիլին Հրեշտակի օրվա առթիվ։ Տաճարում պատարագին ներկա են եղել Պետդումայի անդամները և պետական բարձրաստիճան պաշտոնյաները:
«Իմ հայրապետական աշխատանքի տարիներն անցել են համեմատաբար բարենպաստ պայմաններում։ Ամեն ինչ եղել է, մենք ունեցել ենք և դեռ պետք է հաղթահարենք խնդիրներն ու վշտերը, բայց այնուամենայնիվ մեր եկեղեցին միասնական է այնպես, ինչպես, հավանաբար, երբեք չի եղել 20-րդ դարում։ Իհարկե, ուկրաինական հողի վրա մեզնից բաժանվածների համար տխրություն կա, բայց մենք հավատում ենք, որ արմատական քաղաքական ուժերի կողմից հրահրված այս հակամարտությունը կհաղթահարվի, և մեր եկեղեցին, որը պահպանել է իր միասնությունը, դեռ կկարողանա հղել կարևոր հովվական ուղերձը ողջ Ռուսաստանի ժողովրդին։ Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր երկրի նախագահին»,- քարոզի ժամանակ ասել է պատրիարք Կիրիլը։
Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի հանրային կապերի ծառայության ղեկավար, դեկանոզ Անդրիա Ջաղմաիձեն հայտնել է, որ միտրոպոլիտ Նիկոլոզի Մոսկվա այցի մասին տեղեկացել է Մոսկվայի պատրիարքարանի հրապարակած տեղեկատվությունից։
Մոսկվայի պատրիարքը աջակցում է Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում, ինչի պատճառով նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները։ Եվրամիությունը նույնպես պատրաստվում էր պատժամիջոցներ կիրառել Կիրիլի նկատմամբ, սակայն Հունգարիայի դեմ լինելու արդյունքում նրա անունն ու ազգանունը (Վլադիմեր Գունդիաև) չեն ներառվել պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։
Պատրիարք Կիրիլը ճանաչում է նաև Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի անկախությունը։ Բացի այդ, նա Իլիա Երկրորդին չի հիշատակում իր՝ Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտի ամբողջական կոչումով։
