Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ բանտարկված է և առողջական վիճակը գնահատվում է ծանր է, վարակվել է կորոնավիրուսով։ Սաակաշվիլիի կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկությունը տարածել է նրա փաստաբաններից Շալվա Խաճապուրիձեն, ինչը հաստատել է «Վիվամեդ» կլինիկայի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Սաակաշվիլին վարակվել է կորոնավիրուսով: Ինչպե՞ս: Բոլորս հանդերձանքով ենք մտնում նրա մոտ: Այսօր նույնպես ուշագնաց է եղել ու ընկել»,- գրել է փաստաբանը։
«Վիվամեդ»-ի կլինիկական տնօրենի խոսքով, կլինիկայի աշխատակիցներից ոչ ոք չի վարակվել կորոնավիրուսով։
2022 թվականի մայիսից Միխեիլ Սաակաշվիլին բուժման նպատակով տեղափոխվել է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկա։
«Էմպաթիա» կենտրոնի և Միջազգային բժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Սաակաշվիլին մինչև ձերբակալությունը գործնականում առողջ է եղել, սակայն այժմ կոմա և մահ է սպասվում։ Փորձագետների կարծիքով՝ ախտորոշման և բուժման նպատակով Սաակաշվիլիին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել ԱՄՆ-ի և/կամ Եվրամիության երրորդ կարգի բազմամասնագիտական համալսարանական կլինիկա։
Դեկտեմբերի 7-ին Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված փորձագետների խումբը Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին նոր զեկույց է հրապարակել։ Եզրակացության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է և գնահատվում է ծանր։
Դեկտեմբերի 1-ին փաստաբանները դիմել են Թբիլիսիի քաղաքային դատարան՝ Սաակաշվիլիին պատժից ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությամբ։ Դատարանը գործը քննում է գրեթե երկու ամիս և դեռ որոշում չի կայացրել։
Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։