Ռուսական կողմը պատրաստ է շարունակել Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
«Վրաստանի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Լավրովը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը։
Խոսելով հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների մասին՝ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը արհեստականորեն փորձում են Վրաստանի ներկայիս ընտրական գործընթացը ներկայացնել որպես ռազմավարական ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
«Իրականում խոսքը ազգային շահերի վրա հիմնված ինքնիշխան զարգացման և դրսից կառավարման միջև ընտրության մասին է, ավանդական արժեքների և դրսից թելադրված նեոլիբերալ վերաբերմունքի միջև ընտրության մասին»,- ասել է Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հերքել է Ռուսաստանի միջամտությունը Վրաստանի ընտրություններին։ Նա մեղադրել է Արևմուտքին Վրաստանի ներքին գործերին «աննախադեպ» միջամտության, իշխանությունների և ընտրողների վրա ճնշում գործադրելու մեջ։
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը (1 120 011 ընտրող)։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
- «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
- «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
- «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են», իսկ Վրաստանը «ռուսական հատուկ գործողության» զոհ է դարձել։
