Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Թինաթին Ռուխաձեն, ով Թբիլիսիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ազգային պալատի տնօրենն էր։ Ռուխաձեի առաջին տեղակալը կլինի Շալվա Գոգոլաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Այսօր կայացած ճեպազրույցում նոր նախարարին և նրա առաջին տեղակալին ներկայացրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես ասել է վարչապետը, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կառավարությունը կնախաձեռնի օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ մշակույթի և սպորտի նախարարությունը կբաժանվեն։
«Մենք մեծ հաջողություններ ունենք սպորտի ոլորտում։ Վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում սպորտի զարգացմանը, իսկ սպորտի նախարարության առանձին ստեղծումը կլինի ուշադրության հերթական արտահայտում։ Սպորտը մնալու է առանձնահատուկ առաջնահերթություն, և դրա արտահայտությունը կլինի անկախ սպորտի նախարարության գոյությունը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ սպորտի նախարարության առանձնացումից հետո Շալվա Գոգոլաձեն կզբաղեցնի սպորտի նախարարի պաշտոնը։
Մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը թափուր է դարձել այն բանից հետո, երբ Թեա Ծուլուկիանին հրաժարական տվեց «Վրացական երազանքի» ընտրական ցուցակով առաջադրվելուց հետո։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ խորհրդարանի անդամի թեկնածու գրանցվելուց հետո նախարարներն ազատվում են զբաղեցրած պաշտոններից։
