Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է «շատ ակտիվ» մասնակցել վրացական քաղաքականությանը։ Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։ Սաակաշվիլին ասում է, որ Աջարիայի Գերագույն խորհրդի երեկվա նիստը «վերջին կաթիլն» էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Վերջին կաթիլն էր այն դավաճանների շքերթը, որը ես տեսա երեկ Աջարիայի Գերագույն խորհրդում։ Վրաստանի դավաճանությունն ու ռուսացնելու փորձն արդեն թափանցել են բոլոր մակարդակները։
Չնայած իմ առողջական վիճակին, ես մտադիր եմ շատ ակտիվ ներգրավվել վրացական քաղաքականությունում՝ Ուկրաինայում իմ ներգրավվածությանը զուգահեռ։ Ուկրաինայի հաղթանակին ոչ թե պետք է սպասել ձեռքերը ծալած, այլ ակտիվորեն մոտեցնելով, այդ թվում՝ մեր նորարարական ու խիզախ գործողություններով։
«Այսօրվանից մտադիր եմ մասնակցել բոլոր այն «դատարաններին», որտեղ ֆիզիկապես կկարողանամ գնալ»,- ասված է հայտարարության մեջ։
Միխեիլ Սաակաշվիլին բոլոր ազգային, հակառուսական, եվրոպական ուժերին, այդ թվում՝ իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժմանը» միասնության կոչ է անում։
Երեկ՝ հունիսի 15-ին, Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն Գերագույն խորհրդի նիստում տարեկան հաշվետվություն է ներկայացրել, իսկ հարցուպատասխանի ժամանակ նա 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը որակել է որպես «վախկոտաբար պարտված պատերազմ»։
Գերագույն խորհրդի ընդդիմադիր պատգամավորները Ռիժվաձեին հարցեր են ուղղել Աջարիայում ՌԴ քաղաքացիների թվի ավելացման և դրանից բխող վտանգների մասին։
«Այո, զբոսաշրջիկների թիվն աճել է 2019 թվականի համեմատ, որը բավականին հաջող սեզոն էր մինչև համաճարակը։ Ե՛վ այցելուների թիվը, և՛ եկամտի չափը կրկնապատկվել են, և ես ուզում եմ ձեզ ասել, որ այս ընդհանուր բաժինում, նրանց մեջ, կան երկրի քաղաքացիներ, որոնց համար 2008 թվականին, պատերազմը վախկոտաբար պարտվելուց հետո, Սաակաշվիլիի կառավարությունը կանաչ լույս վառեց, առանց վիզայի ռեժիմ սահմանեց ու ծաղիկներով ու վրացական գինին ձեռքին դիմավորեց»,- ասել է Ռիժվաձեն։ Աջարիայի կառավարության նախագահը «Ազգային շարժման» անդամներին անվանել է «փախչող հրամանատարի հետևորդներ»։
Միխեիլ Սաակաշվիլին, ով 2008 թվականին Վրաստանի նախագահն էր, իսկ այժմ Ուկրաինայի քաղաքացիություն ունի, առողջական վիճակի պատճառով մեկ տարուց ավելի գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Թբիլիսիում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։ Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերության ներխուժման, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման մեջ։ Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում, ասում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է և Պուտինի գերին։