«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր, անօրինական կալանքի տակ գտնվող Մզիա Ամաղլոբելին հացադուլի 38-րդ օրը որոշել է վերսկսել սննդի ընդունումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Լրատվականների գլխավոր խմբագիր Էթեր Թուրաձեն այսօր՝ փետրվարի 18-ին, այցելել է «Վիվամեդ» կլինիկա։ Ավելի ուշ հենց նա կարդացել է Մզիա Ամաղլոբելիի նամակը, որտեղ նա գրել է, որ կփորձի վերականգնել իր սնուցումը։
«Հաշվի առնելով Բաթումիում՝ «Երազանքի քաղաքում» տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկու անչափահաս երեխաներ ընկան ջրափոսը և մահացան, ինձ համար աներևակայելի դժվար է լսել հասարակության մտահոգությունը իմ առողջության և կյանքի համար: Այս օրերին բժիշկների օգնությամբ կփորձեմ ինչ-որ կերպ կարողանալ սնունդ ընդունել։
Շնորհակալություն խղճի բանտարկյալներին՝ Թեմուր Քաթամաձեին և Նիկոլոզ Ջավախիշվիլիին համերաշխության համար։ Խնդրում եմ, որ նրանք էլ դադարեցնեն հացադուլը։
Ես առանձնահատուկ պատասխանատվություն եմ զգում իմ համախոհների, գործընկերների, ընկերների և ընտանիքի հանդեպ: Չեմ ուզում, որ իմ հացադուլը թուլացնի ձեզ, դուք պետք է պայքարեք նաև իմ փոխարեն»,- գրում է Մզիա Ամաղլոբելին։
Երեկ՝ փետրվարի 17-ին, «Վիվամեդ» կլինիկայի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն դիմել է Մզիա Ամաղլոբելիի ընտանիքի անդամներին, գործընկերներին և փաստաբաններին՝ խնդրելով նրան համոզել սնունդ ընդունել՝ «մահվան ելքից խուսափելու համար»։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են վարչության օժանդակ շենքի պատին բողոքի պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետի վրա հարձակվելու մեղադրանքով։
Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին դարձել է դաժան վերաբերմունքի զոհ։ Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն թքել է իր դեմքին և փորձել ֆիզիկական բռնություն գործադրել՝ թույլ չտալով ջուր խմել և օգտվել զուգարանից։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել է նրան և սպառնացել քրեական կարգով ձերբակալել։
Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Իրավապաշտպանները պնդում են, որ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։
Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին։
