Մզիա Ամաղլոբելին և բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Ուիլսոն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հանրապետական ​​կոնգրեսական, ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնն արձագանքել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի անօրինական կալանավորմանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մզիա Ամաղլոբելին և Իվանիշվիլիի ռեժիմի բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Պետք է անցկացվեն ազատ և արդար ընտրություններ»,- գրել է կոնգրեսականը X հարթակում։

Ջո Ուիլսոնը նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ արված լուսանկար է հրապարակել և գրել, որ նա Թրամփին պատմել է «Իվանիշվիլիի ռեժիմի ազատության վրա հարձակման և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության և Իրանի ռեժիմի հետ կոռուպցիոն գործարքների մասին, որոնք ծրագրել են սպանել նրան»։

Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է հունվարի 11-ին՝ Բաթումիում։ Սկզբում նա ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր բաժանմունքի մոտ բողոքի ցույցի պաստառ փակցնելու համար։ Մոտ երկու ժամից նա և երեք այլ կին ակտիվիստներ ազատ են արձակվել ստորագրության հիման վրա, սակայն շուտով նրանք կրկին ձերբակալվել են Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեի վրա հարձակվելու պատրվակով։ Փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել տեսնել նրան։ Մզիա Ամաղլոբելին Հանրային պաշտպանի ներկայացուցչին ասել է, որ իր նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել։

Դատախազությունը Մզիա Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով, որը նշանակում է բռնություն ոստիկանի նկատմամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։

«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ձերբակալվելուց հետո ոստիկանների կողմից Մզիա Ամաղլոբելիի հասցեին վիրավորական խոսքեր են հնչել։ Բաթումիի ոստիկանապետը հայհոյել ու սպառնացել է նրան։

Դատախազությունը Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ որպես խափանման միջոց է պահանջում կալանքը։ Դատական նիստը տեղի ունենա Բաթումիի քաղաքային դատարանում այսօր՝ ժամը 11:00-ին։

Հունվարի 12-ին ձերբակալվել է նաև «Բաթումելեբիի» օպերատոր, լուսանկարիչ Գուրամ Մուրվանիձեն։ Նա փաստաբանին ասել է, որ Իրակլի Ջեբուաձեն իրեն ձերբակալել է այն պահին, երբ նա լուսանկարում էր ոստիկանության կողմից ցուցարարների ձերբակալությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։