«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խախտելով անմեղության կանխավարկածը, մեղավոր է ճանաչել անազատության մեջ գտնվող Batumelebi/Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։ Նա ասել է, որ Ամաղլոբելին հանցագործություն է կատարել, բայց ներում չի խնդրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
«Ուզում եմ բոլորին առողջություն մաղթել, այդ թվում՝ տիկին Մզիա Ամաղլոբելիին և ցանկացած այլ բանտարկյալի, բայց հարց ունեմ՝ ինչո՞ւ են նրան կալանավորել։ Ոստիկանի վրա հարձակվելը կամ հարվածելը կտրականապես անընդունելի է։ Մենք մարդ ենք, բոլորս էլ կարող ենք սխալվել։ Մարդը հանցագործություն է կատարել, ոստիկանին հարվածելը հանցանք չէ՞։
Չեմ հիշում, չեմ լսել, վստահ եմ, որ այսքան ժամանակ ոչ ոք ափսոսանքի նշույլ անգամ չի լսել, նույնիսկ եթե դուրս գան ու մարդկայնորեն ասեն, որ սխալ եմ արել, խնդրում եմ, ներեք ինձ»,- ասել է Կախա Կալաձեն։
Բացի այդ, նա Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին անվանել է արժանապատիվ ոստիկան և շնորհակալություն հայտնել ՆԳՆ բոլոր աշխատակիցներին, ովքեր «պաշտպանում են պետականությունն ու կարգը երկրում»։
«Ոչ ոքի թույլ չի տրվի անկարգություններ առաջացնել, որոնք կազմակերպվում են դրսից։ Մենք ոչ մեկին հնարավորություն չենք տա երկրում կազմակերպել հեղափոխություններ, առճակատումներ և այլն»,- ասել է Կալաձեն։
«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեջ և նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Ձերբակալությունից հետո Մզիա Ամաղլոբելին դարձել է ոչ պատշաճ վերաբերմունքի զոհ։ Փաստաբանների խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանությունում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ, թքել նրա երեսին, ինչպես նաև նրա հրամանով ձերբակալվածին հնարավորություն չեն տվել ջուր խմել և այլ հիմնական կարիքներ բավարարել։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկում բաժանմանունք։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել ու սպառնացել է։
Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել «պաշտոնեական լիազորությունները գերազանցելու» հոդվածով (որը ավելի թեթև հոդված է), այլ ոչ թե «անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի» հոդվածով։ Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ռեպրեսիա, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
Մզիա Ամաղլոբելին արդեն 18 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Նա մի քանի խրոնիկ հիվանդություններ ունի, և բժիշկները մտավախություն ունեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։