ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ղեկավարությունը ստանձնելուց հետո երրորդ օրը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Ռյուտեն Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկիին և իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մարկ Ռյուտեն Նիդերլանդների վարչապետն էր մինչ դաշինքի ղեկավարի պաշտոնը ստանձնելը, և այս պաշտոնում նա պատերազմի սկսվելուց հետո չորս անգամ այցելել է Ուկրաինա։

«Որպես ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար՝ ինձ համար առաջնահերթություն և արտոնություն է շարունակել աջակցել և աշխատել ձեզ հետ՝ ապահովելու Ուկրաինայի հաղթանակը»:

Վոլոդիմիր, ես նախկինում ասել եմ և նորից կասեմ, ձեր անխոնջ ղեկավարությունը ոգեշնչում է ինձ, մեզ բոլորիս:

Ձեր զինված ուժերի նվիրվածությունը և ուկրաինացի ժողովրդի վճռականությունը մեզ հիշեցնում են, թե որքան թանկ է ազատությունը և որքան կարևոր է, որ մենք ամեն ինչ անենք այն պաշտպանելու համար։

Ահա թե ինչու մենք հավատարիմ ենք Ուկրաինային աջակցելուն, քանի որ ձեր անվտանգությունը մեզ համար կարևոր է, և ձեր պայքարը հանուն ազատության արտացոլում է մեր հիմնական սկզբունքներն ու արժեքները»,- ասել է Մարկ Ռյուտեն Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ դաշնակիցները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվել են, որ կկարողանան ավելի շատ օգնել Ուկրաինային՝ ավելի շատ տեխնիկայով, ավելի շատ վերապատրաստումներով, ավելի մեծ աջակցությամբ։

«Դաշնակիցները պայմանավորվել են նաև ֆինանսական պարտավորության շուրջ։ Տարվա ընթացքում 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն, որը տարեկան կվերանայվի՝ ելնելով այն կարիքներից, որոնք անհրաժեշտ կլինեն Ուկրաինային հաղթելու համար։ Մենք գիտենք, որ անհրաժեշտությունը հրատապ է, և մենք քրտնաջան աշխատում ենք ավելին ու արագ անելու համար: Մի քանի դաշնակիցներ հայտարարել են, որ լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրեն Ուկրաինային։ Սա Դանիայի, Լատվիայի, Միացյալ Թագավորության նոր ներդրումն է և ԱՄՆ-ի գրեթե 8 միլիարդ դոլարի օգնությունը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Եզրափակելով Մարկ Ռյուտեն ասել է, որ Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ-ին, և այդ մերձեցումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի դարձել դաշինքի անդամ։

«Անհամբեր սպասում եմ այս օրվան։ ՆԱՏՕ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին՝ ձեր և մեր անվտանգության համար»,- հավելել է Մարկ Ռյուտեն։

Համատեղ ասուլիսում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների գլխավոր առաջնահերթությունը դաշինքին միանալու Ուկրաինայի հրավերն ընդունելն է, թեև հասկանում է, որ դա հեշտ չի լինելու։

«Ուկրաինան կենտրոնացած է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու վրա, սակայն դրան հասնելը դժվար է։ Մենք ամեն ինչ կանենք դա ստանալու համար»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին, որ Ուկրաինայի վերջնական նպատակը՝ դառնալ դաշինքի լիիրավ անդամ, մնում է անփոփոխ։

«Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի 33-րդ անդամը, ուկրաինացիներն արժանի են դրան»,- ասել է Զելենսկին։

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները Մարկ Ռյուտեին է փոխանցել հոկտեմբերի 1-ին։ Հելսինկիում կայացած արարողության ժամանակ իր ելույթում Ռյուտեն նշել է երեք հիմնական ուղղություններ, որոնք առաջնահերթություն են լինելու իր ղեկավարության ընթացքում․ ուժեղ ՆԱՏՕ-ի և արդյունավետ պաշտպանական կարողությունների պահպանում, Ուկրաինային աջակցության ուժեղացում և ՆԱՏՕ-ին մերձեցում, գործընկերության ամրապնդում Եվրամիության և աշխարհի այն երկրների հետ, որոնք կիսում են ՆԱՏՕ-ի արժեքները:

Մարկ Ռյուտեն Նիդերլանդների վարչապետն էր 2010-2024 թվականներին՝ նախքան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվելը։ Նա Նիդերլանդների պատմության մեջ առաջին վարչապետն է, ով այս պաշտոնը զբաղեցրել է ամենաերկարը՝ 13 տարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):