Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցել Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ամենամյա համաժողովին։ Նախագահի աշխատակազմի կարծիքով՝ Զուրաբիշվիլիի միջոցառմանը չներկայանալու պատճառը արարողակարգային կանոնների «կոպիտ խախտումն է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Վրաստանի նախագահը, Վրաստանի Սահմանադրության համաձայն՝Վրաստանի պետության գլուխն է։ Սահմանադրությունը նախագահի ինստիտուտին տալիս է ամենաբարձր կարգավիճակը մյուս բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ։ Ելնելով վերոգրյալից՝ պետական կառույցների միջոցառումներում, հատկապես Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված գլխավոր դիվանագիտական համաժողովում, չի թույլատրվում պետական և դիվանագիտական արարողակարգի ընդհանուր ճանաչված և հաստատված կանոնների կոպիտ խախտումներ։ Նման խախտում, ցավոք, տեղի է ունեցել դեսպանների համաժողովի բացման ժամանակ և կայանում է միջոցառման կազմակերպիչի կողմից համաժողովին մասնակցելու ընթացքում Վրաստանի նախագահին իր կարգավիճակին համապատասխան տեղ չտրամադրելու մեջ»,- ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։
Նախագահի վարչակազմը ուշադիր հետևում է նաև Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ կառավարության կողմից սկսված սահմանադրական վեճի ընթացքին։ Կառավարությունը դատի է տվել նախագահին՝ դեսպաններ նշանակելուց հրաժարվելու համար և խնդրում է դատարանին գնահատել այդ գործողությունների սահմանադրականությունը։ Սահմանադրական դատարանը «Վրաստանի կառավարությունն ընդդեմ Վրաստանի նախագահի» հայցը վարույթ է ընդունել 2022 թվականի հունիսի 24-ին։
Նախագահի աշխատակազմը նշում է, որ չնայած 6 ամիս լրանալուն՝հայցի մասին որևէ տեղեկություն չունեն։
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նախագահ ընտրվելու պահից մինչև սահմանադրական հայցի ներկայացումը, կառավարությունը առաջադրել է 37 դեսպանի և նրանցից 36-ի նշանակման համար նա ստորագրել է «մեկ շաբաթվա կամ առավելագույնը տասը օրվա ընթացքում»։ 37-րդը եղել է ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Դավիթ Բաքրաձեն, ով կառավարության կողմից ընտրվել է որպես ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ։ Զուրաբիշվիլին համաձայն չի եղել նրա նշանակման մտքի հետ. «Նա 5 տարի դեսպանն է եղել Ամերիկայում, սակայն ոչինչ չի արել մեր հարաբերությունների համար», - ասել է Զուրաբիշվիլին, թեև օգոստոսի վերջին միևնույն է ստորագրել է Բաքրաձեի նշանակման մասին հրամանագիրը։
Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեսպանների համաժողովում նախագահի տեղը հատկացվել է կենտրոնական աթոռին, Վրաստանի վարչապետի տեղը՝ նախագահի ձախ կողմում, իսկ Վրաստանի խորհրդարանի նախագահինը՝ աջ կողմում։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ պրոտոկոլային դասավորության վերոնշյալ կարգը ճանաչված է աշխարհում, սակայն նախագահի աշխատակազմի համար առաջարկված դասավորությունն անընդունելի է եղել. «Հուսով ենք, որ նշված տեխնիկական հանգամանքը խոչընդոտ չի հանդիսանա Վրաստանի նախագահի համար ապագայում վրացի դիվանագետների հետ բարձր մակարդակի հանդիպումներին մասնակցելու համար»,- ասվում է ԱԳ նախարարության հայտարարությունում։
