Նախագահը հանդես է եկել հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռակա դիմել է խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիներին՝ ի նշան ռուսական օրենքի դեմ բողոքի, և առաջարկել է հանրաքվե անցկացնել։ Նախագահի խոսքով՝ հանրաքվեի ժամանակ պետք է որոշվի՝ «մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«84 շուլավերցին կամ 84 Օրջոնիկիձեն չեն կարող փոխել այս երկրի ապագան։ Այս ապագան մերն է, և ես ձեզ կասեմ, թե ինչ պետք է անենք։ Այն բանից հետո, երբ նրանք սեղմեցին կոճակը և իրենց անունը գրեցին պատմության մի էջում, մենք հիմա պետք է ամեն ինչ անենք հոկտեմբերի 26-ին պատրաստվելու համար, որը կլինի մեր այսօրվա պատասխանը։

Դուք այսօր զայրացած եք: Զայրացեք, բայց եկեք գործի անցնենք:

Բանն այն է, որ առաջին հերթին պետք է իրական հանրաքվե պատրաստել, այսինքն՝ այն էներգիան, որը դուք այսօր ունեք, պետք է օգտագործեք ստորագրահավաքին, բերեք ինձ մոտ, և ես կստորագրեմ հանրաքվեն՝ մենք ուզու՞մ ենք եվրոպական ապագա, թե՞ ռուսական ստրկություն ենք ուզում։ 84 մարդ չի կարող դա որոշել։ Միասին կորոշենք։

84 մարդ, այսօր այստեղ գտնվողների համեմատ ոչինչ է, նոր Վրաստան, ապագայի Վրաստան։

Հիմա երկրորդը, գլխավորը, դուք, որ այստեղ եք, երիտասարդներ, երբ արդեն անցկացնեք ստորագրահավաք և բերեք ինձ մոտ, ձեր հիմնական պարտականությունը կլինի պաշտպանել ընտրությունները, որտեղ որ պետք է, քանի որ ձեր մոբիլիզացիան, ձեր կես միլիոն ձայնը և մեր սփյուռքի կես միլիոն ձայնը (ամենաքիչը) այն է, որը կորոշի հոկտեմբերի 26-ի ընտրությունները, և ես հոգ կտանեմ, որ մեր գործընկերները, մեր ընկերները (ոմանք չկարողացան հասկանալ, թե ով է այս երկրի ընկերը և ով է դարավոր թշնամին) մեր կողքին լինեն։

Միգուցե որոշ մարդիկ՝ Օրջոնիկիձեները պատժամիջոցների ենթարկվեն, բայց երկրին չեն ենթարկի, այսօր երկիրը ցույց տվեց, թե ով է, ինչ է, որտեղ է։ Սա մեր ապագան է։ Հոկտեմբերի 26, բոլորս միասին պետք է պատրաստվենք։

Ես ձեր կողքին եմ։ Ես դուք եմ, դուք ես եմ»,- ասել է նախագահը։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավասու է խորհրդարանի, կառավարության կամ առնվազն 200 000 ընտրողների պահանջով Սահմանադրությամբ և օրենքով սահմանված հարցերի շուրջ հանրաքվե նշանակել՝ դրա նշանակման պահանջը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում։ Հանրաքվե չի կարող անցկացվել օրենք ընդունելու կամ չեղարկելու, համաներման կամ ներման, միջազգային պայմանագիրը վավերացնելու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաև անձի հիմնական սահմանադրական իրավունքի սահմանափակում նախատեսող հարցի համար։

Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը յոթ ժամ տևած քննարկումից հետո շրջանցեց օրենքի վրա դրված նախագահի վետոն և 84 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց երեք ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի սկզբնական տարբերակը։ «Վրացական երազանքի» պատգամավորները ոստիկանների ու հատուկ ջոկատայինների օգնությամբ են լքել օրենսդիր մարմինը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):