«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան արձագանքում է դեկտեմբերի 29-ից հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության անդամների՝ Օրբելիանիների պալատում մնալու նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ բողոքի ցույցը շենքից դուրս գալ-չգալու մակարդակին իջեցնելը արժեզրկում է բողոքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Գախարիայի խոսքով՝ ատրիբուտները նախագահին լեգիտիմություն չեն տալիս, հատկապես՝ շենքը։
«Լեգիտիմության աղբյուրը մարդկանց վստահությունն է։ Բողոքի մակարդակի իջեցումը մինչև շենքը լքել-չլքելը և նստավայրը ֆիզիկապես պաշտպանելու գաղափարը, արժեզրկում է բողոքի ակցիան։ Մարդիկ Ռուսթավելիի պողոտայում պաշտպանում են շատ ավելի մեծ և կարևոր արժեքներ։ Դրա համար էլ բողոքի ակցիան հաջողված է։
Պետք է հոգ տանել ժողովրդի, հաղթանակի հավատի, բողոքի նպատակների ու արժեքների շուրջ համախմբվածության մասին։ Միայն այդպես բողոքի ակցիան իսկապես ընդգրկուն կդառնա։
Անվերապահորեն պետք է ազատ արձակվեն բոլոր ապօրինի կալանավորված քաղաքական պատանդները։ Ժամանակին պետք է հայտարարվի նոր ընտրությունների կոնկրետ օրը»,- գրել է Գախարիան Facebook սոցիալական ցանցում։
Դեկտեմբերի 25-ին Օրբելիանիների պալատում նախագահի հետ հանդիպումից հետո ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» միավորման առաջնորդներից Անա Դոլիձեն ասել է, որ կուսակցությունները պատրաստ են նույնիսկ դեկտեմբերի 29-ից հետո մնալ պալատում և այն հայտարարել միակ վայրը, որտեղ կլինի Վրաստանի լեգիտիմ նախագահը»։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշումն այս հարցում դեռ անհայտ է։
Ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սալոմե Զուրաբիշվիլիին սպառնում է ձերբակալությամբ։ Ինչպես նա է ասել դեկտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցում, քրեական հանցագործություն կլինի, եթե Զուրաբիշվիլին մնա նախագահի նստավայրում դեկտեմբերի 29-ից հետո։
«Կարծում եմ՝ նա ունի բավարար իմաստություն, որպեսզի ոչ ինքը խախտի քրեական օրենսգիրքը, ոչ էլ թույլ տա որևէ մեկին խախտել այնպիսի նորմեր, որոնք կենթադրեն նրանց երկարաժամկետ ազատազրկումը»,- ասել է Կոբախիձեն։
Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա ոչ լեգիտիմ խորհրդարանում կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին: Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում Կավելաշվիլիի լեգիտիմությունը։ Ինչպես հայտարարել է Զուրաբիշվիլին, իր «մանդատը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել լեգիտիմորեն ընտրված խորհրդարան», որը կընտրի վեցերորդ նախագահին։
