«Ես շատ նորմալ շփվում եմ կառավարության բոլոր նախարարների հետ, բացի մեկից, գլխավորից՝ վարչապետից»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում, երբ լրագրողը նրան հարցրել է կառավարության հետ կապի մակարդակի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլիին միջոցառումներին հանդիպում է քաղաքավարի և լավ, սակայն անհրաժեշտ է այլ տեսակի հարաբերություններ։
«Ժողովրդավարությունը մի կողմից ժողովրդի, ընտրողների կամքն է, մյուս կողմից՝ հարգանքը ինստիտուտների նկատմամբ և ինստիտուտների միջև հնարավորինս նորմալ հարաբերություններ, որպեսզի այս ամենն աշխատի ի շահ երկրի։ Ես միշտ պատրաստ եմ։
Պետք է հարցեր քննարկել, ինչ-որ հարցերի պատասխաններ տալ, փաստարկներ փոխանակելու հնարավորություն լինի, թե ինչու է կայացվել այս կամ այն որոշումը և որոնք են, օրինակ, նախագահի փաստարկները, ով տարբեր կերպ գիտի, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, ինչպես է կարծում: Նույնիսկ եթե նախագահն անմիջական լծակներ չունի, նրա փաստարկները կարող են լսելի լինել: Սա էլ է մեզ ինչ-որ պատնեշների մեջ դնելու, որպեսզի մենք մեզ պահենք որպես ժողովրդավար երկիր և հանկարծ չգնանք այլ ուղղությամբ։ Այն, որ որոշումները կայացվում են այնպես, որ ինչ-որ մեկը որոշել է, ոչ ոք ոչ մեկին չի բացատրում, դա ժողովրդավարական համակարգ չէ»,- ասաց նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ վարչապետն իր հետ չի շփվում, և ինքը չգիտի՝ նա ունի դրա ցանկությունը, թե ոչ։
Փետրվարի 28-ին Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ նախագահի ներկայացուցիչը հրավիրված չի եղել։ Ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմի՝ խորհրդի քննարկած հարցերը բոլոր դեպքերում պահանջում էին խորհրդում նախագահի ներկայացուցչի ներկայությունը, և նրան քննարկումներից դուրս թողնելը «դժվար է հասկանալ»։
Վրաստանի կառավարությունը նաև Սահմանադրական դատարանում բողոք է ներկայացրել նախագահ Զուրաբիշվիլիի դեմ՝ կառավարության որոշ դեսպաններ նշանակելուց հրաժարվելու պատճառով։ 2023 թվականի փետրվարին կառավարությունը ետ է կանչել սահմանադրական հայցը։
