Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, 48-ամյա Նոդար Աթուաշվիլին, ով նախկինում զինվորական է եղել, մի քանի անգամ կրակել է Սագարեջո քաղաքի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերից մեկի պատշգամբից, ինչի հետևանքով շեքնի բակում գտվող 4 մարդ զոհվել է, իսկ 5-ը՝ վիրավորվել։ Նոդար Աթուաշվիլին կրակ է բացել դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա՝ սպանելով նրանցից մեկին։ Սագարեջոյում ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի մոբիլիզացիայից հետո, ըստ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի, մեղադրյալը հրազենից կրակելով, հավանաբար, ինքնասպան է եղել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Սագարեջոյում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունը սկզբում սոցիալական ցանցի միջոցով տարածել է տեղացի բժիշկ Լեյլա Օտիաշվիլին.
«Սագարեջոյի հիվանդանոցի շրջակայքում անհավանական ահաբեկչություն է տեղի ունենում։ Շենքերից մեկի վերին հարկում ահաբեկիչ է ամրացվել, ով արդեն մի քանի ժամ կրակում է ինքնաձիգից։ 1 ոստիկան սպանվել է: 2-ը ծանր վիճակում են են: Շենքի բակում կա 3 դի, որոնք հնարավոր չէ դուրս բերել։ Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները հազիվ են փրկվել մահացու կրակոցից։ Ոստիկանությունը մոբիլիզացվել է, սակայն ահաբեկիչը մինչ այժմ չի լիկվիդացվել։ Բազմաթիվ վիրավորներ են բերում։ Բուժանձնակազմը շոկի մեջ է, կրակոցների ձայներ են լսվում բոլոր կողմերից»։
Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մանրամասնել է, որ հինգ մարդ մահացել է, նրանցից մեկը ոստիկան է։ «5 մարդ վիրավորվել է, մեկը ծանր վիրավոր է, վիրահատվում է, զարկերակը վնասված է։ Բժիշկները դեռ չեն կարողանում ասել՝ նա ողջ կմնա, թե ոչ։
Ոչ ոք չի կարող բացատրել կատարվածը։ Քաղաքացին, ով տնից սկսել է կրակել ինքնաձիգով: Նրա տղան տանն է եղել, չափահաս է։ Կրակոցները սկսվել են նախ պատշգամբի մի կողմից, ապա մյուս կողմից, որից հետո որդին դուրս է եկել տնից։
Հետո եկել են ոստիկանության աշխատակիցները, որից հետո մյուս կողմից կրակ է բացել ու վիրավորել մեր աշխատակցին։ Տեղափոխման ժամանակ մեր աշխատակիցը հիվանդանոցում մահացել է։
Նա զինվորական է, մեր կողմից հաստատված՝ 2006 թվականից աշխատել է, 2021 թվականին է հեռացել։ Չեմ կարող հստակ ասել: Սա նախնական տեղեկատվություն է։ Նա նաև եղել է Աֆղանստանում՝ աֆղանական առաքելության կազմում։ Ինչ է եղել, դեռ ոչ ոք չգիտի։
Երբ եկան հատուկ ջոկատայինները, նա կրկին մի քանի անգամ կրակեց։ Երբ դուռը բացել են, ներս մտնելիս կրակոց է եղել։ Նա պառկած է եղել մահճակալի վրա, իսկ կողքին ավտոմատ հրազեն է եղել ընկած, ինչը տեսել են մեր աշխատակիցները։ Նրա գլխից արյուն է հոսել: Այնտեղ տեսել են ձեռքի նռնակի օղակներ՝ մի քանի հատ, նա կարող էր նռնակներով լինել, կանչել ենք մասնագետների։ Հիմա նրանք ավարտել են իրենց գործը։
Տղան մեզ ոչինչ չի ասում: Երբ տնից դուրս վազեցի, դիմացի կողմում արդեն դիակներ կային, դիմացը տղաներն էին պառկած»,- փոխանցել է տղայի ասածը Սագարեջոյում գտնվող ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Հարցին, թե Նոդար Աթուաշվիլին հոգեկան խնդիրներ ունի՞ և ինչո՞ւ է թողել զինվորական ծառայությունը, նախարարն ասել է, որ տեղյակ չէ։
Նախաքննությունը կատարվում է քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Լ» ենթակետով և 236-րդ հոդվածի երրորդ մասով, որը վերաբերում է դիտավորությամբ կատարված սպանությանը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք գնելուն, պահելուն և կրելուն։