Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները/միավորումները՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն՝ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի», քննադատում են ԵԽ գլխավոր քարտուղարին։ Նրանց գնահատմամբ՝ Ալեն Բերսեի ամփոփիչ հայտարարությունը «ըստ էության անպատասխանատու էր», սրում է իրավիճակը երկրում և խրախուսում բռնությունը «Վրացական երազանքի» կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Չնայած ամփոփիչ ասուլիսում ԵԽ գլխավոր քարտուղարի հստակ հայտարարությանը, թե իր այցը Վրաստան չի ծառայում ընտրությունների լեգիտիմացմանը, ինչն ինքնին կարևոր է «Վրացական երազանքի» ռուսական քարոզչությունը մերկացնելու համար, մենք կարծում ենք, որ նրա այցը նման պահին և ամփոփ հայտարարության բովանդակությունը, ըստ էության, անպատասխանատու էին և հակասում էին Եվրոպայի խորհրդի ոգուն, այս ինստիտուտի սկզբունքներին ու արժեքներին։ Սա լիովին չի համապատասխանում Վրաստանում այսօր տիրող վատթարագույն իրավիճակին և լեգիտիմ հարցեր է առաջացնում այս այցի իրական դրդապատճառների վերաբերյալ»,- ասված է կողմերի համատեղ հայտարարության մեջ։
Ընդդիմադիր կուսակցություններն ուշադրություն են հրավիրում երկրում տիրող քաղաքական ճգնաժամի վրա, որը, ըստ հայտարարության, «առաջացրել է «Վրացական երազանքի» կողմից իշխանության յուրացումը՝ ընտրությունների կեղծման, ժողովրդավարական ինստիտուտների լիակատար փլուզման և Վրաստանի եվրոպական հեռանկարի կանխամտածված սաբոտաժի պատճառով»։
Չորս ընդդիմադիր կուսակցությունները նշում են, որ ի պատասխան քաղաքացիների արդար բողոքի, կառավարությունը խախտել է մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ խոշտանգումն արգելելու բացարձակ իրավունքը, ֆիզիկական բռնության է ենթարկել և ապօրինի բանտարկել հարյուրավոր քաղաքացիների, օգտագործել հանցավոր, ոչ ֆորմալ խմբեր՝ քաղաքացիներին վախեցնելու և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար։
«Ալեն Բերսեի ամփոփիչ ասուլիսը պարունակում էր ուղերձներ, որոնք ոչ թե ծառայում են ճգնաժամը մեղմելուն, այլ ընդհակառակը, սրում են իրավիճակը երկրում և խրախուսում բռնությունը «Վրացական երազանքի» կողմից։
Այս ծայրահեղ իրավիճակում միանգամայն անընդունելի ու անտեղի է խոսել այսպես կոչված «ռուսական օրենքում» ցանկացած տեսակի օրենսդրական փոփոխություն կատարելու և այն «ազնվացնելու» կամ ոչ լեգիտիմ խորհրդարանի և կառավարության պայմաններում այդ նպատակով որևէ աշխատանքային խումբ ստեղծելու փորձի մասին։ Նշված օրենքը, ինչպես նաև «Վրացական երազանքի» կողմից ընդունված հակաժողովրդավարական և հակաեվրոպական այլ օրենսդրական փոփոխությունները որևէ ուղղման ենթակա չեն և դրանք պարզապես պետք է չեղարկվեն իշխանափոխությունից անմիջապես հետո։
Նշված հարցերի շուրջ պարոն գլխավոր քարտուղարը քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումների շրջանակում ստացել է մանրամասն պարզաբանումներ։ Չնայած դրան, նա բոլորովին կոնտեքստից դուրս և անպատասխանատու հաղորդագրություններ է հնչեցրել, որոնք տրամաբանական կասկածներ են հարուցում նրա բարեխղճության վերաբերյալ:
Մենք՝ Վրաստանի քաղաքական կուսակցություններն ու կոալիցիաները, մեր խորին հարգանքն ենք հայտնում Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նկատմամբ, մենք լիովին կիսում ենք նրա հիմնարար արժեքները՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ։ Մենք պատրաստ ենք համագործակցել Խորհրդի ինստիտուտների հետ՝ այդ հիմնարար արժեքները պաշտպանելու համար, այդ թվում՝ երկրում ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործընթացում։ Դա պետք է հիմնված լինի ապօրինի կալանավորված անձանց անվերապահ և անհապաղ ազատ արձակման և արդար և մրցակցային պայմաններում նոր ընտրությունների անցկացման երաշխիքների վրա»,- ասված է ընդդիմադիր կուսակցությունների հայտարարության մեջ։
Նրանք կոչ են անում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին և Նախարարների կոմիտեին հունվարին կայանալիք հանրային քննարկման ժամանակ բարձրացնել Ալեն Բերսեի գործողությունների բարեխղճության և Եվրոպայի խորհրդի հիմնադիր սկզբունքներին համապատասխանության հարցը: