Խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն այսօր՝ նոյեմբերի 8-ին, հանդիպել են Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկիի հետ, որից հետո պատասխանել են լրատվամիջոցների հարցերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Շատ օգտակար, տեղեկատվական զրույց էր ԵՄ ներկայացուցչության ղեկավարի հետ, թե ինչ է կատարվում երկրում, ինչպես ենք գնահատում հոկտեմբերի 26-ի ընտրությունները, ինչ ապացույցներ են ձեռք բերվել մինչ օրս, որոնք ուղղակիորեն հաստատում են, որ այս ընտրական գործընթացը գողացվել է «Վրացական երազանքի» կողմից։ Մենք խոսեցինք այն մասին, թե այս պահին Եվրամիությունը ինչ կարող է անել վրաց ժողովրդի համար»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի հիմնադիր Բադրի Ջափարիձեն։
«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավայի խոսքով՝ քննարկման առարկա է եղել ընտրությունների միջազգային հետաքննության հարցը։ Ինչպես ասում է Բոկուչավան, բոլորը շատ լավ հասկանում են, որ Վրաստանի դատախազության պայմաններում անհնար է անկախ հետաքննություն անցկացնել։
«Հետաքննությունը կարող է իրականացվել միայն միջազգային դերակատարների ներգրավմամբ, իսկ այս դեպքում ամենանպատակահարմարը Եվրամիության ներգրավումն է, քանի որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ունեցող երկիր է։
Որպեսզի ԵՄ-ն որոշում կայացնի բանակցություններ սկսելու/չսկսելու, առանց վիզայի ռեժիմը չեղարկելու/չչեղարկելու, անհատական պատժամիջոցներ կիրառելու/չկիրառելու վերաբերյալ, անհրաժեշտ է, այդ թվում, ԵՄ-ի համար, ունենալ 100% հավաստի տեղեկատվություն, որ այո, այս ընտրությունները բացարձակապես կեղծվել են»,- ասել է Բոկուչավան։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան, ով ասել է, որ եվրոպական հանրությունը լիովին տեղեկացված է ընտրությունների մասին։
«Մեր շահագրգռվածությունը Եվրամիության միջազգային գնահատման առաքելությունն է, որը կորոշի, թե որքանով է Վրաստանում տեղի ունեցածը համապատասխանում եվրոպական հանձնարարականների չորրորդ կետին, այսինքն՝ արդար և ազատ ընտրությունների կետին։ Հասկանալի է, որ այդպես չէ, բայց սրա ուսումնասիրությունն ու պաշտոնական փաստաթուղթը մեզ շատ կօգնի, այդ թվում՝ երկրի ներսում»,- ասել է Գվարամիան։
Ընտրական շեմը հաղթահարած չորրորդ կուսակցության՝ «Գախարիան հանուն Վրաստանի» ներկայացուցիչը չի մասնակցել ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը։
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից անցել է գրեթե երկու շաբաթ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը կամ 1 120 011 ընտրող։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
- «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
- «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
- «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)
Ընդդիմադիր կուսակցությունները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պնդում են, որ ընտրություններն «ամբողջովին կեղծվել են»։ Եվրոպական միությունը չի շնորհավորել «Վրացական երազանքին» ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
