Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև անկախ պատգամավորները բաց նամակով դիմել են ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնին։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում երկկուսակցական օրինագծի՝ «Մեգոբառի ակտի» նախաձեռնության համար և հույս հայտնում, որ այն արագ կընդունվի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մենք հուսով ենք, որ Կոնգրեսը և Սենատը կաշխատեն արագ և համագործակցությամբ ապահովելու այս օրենսդրության արագ ընդունումը, որը հիմնված է մեր բարեկամության վրա և օգնություն և աջակցություն է ցուցաբերում Վրաստանի ժողովրդին, միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների կառավարությանը լիազորելով գործելու նրանց դեմ, ովքեր ճնշում են Վրաստանի ժողովրդին։ Միայն այն օրենսդրությունը, որը նախատեսում է արագ գործողություններ՝ կոնկրետ հետևանքներ դնելով Վրաստանի ժողովրդավարությունը խարխլող և մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարողների համար, կարող է շրջել այս վտանգավոր ընթացքը և ցույց տալ վրաց ժողովրդին, որ Միացյալ Նահանգները կանգնած է իրենց կողքին ժողովրդավարության և եվրաատլանտյան ապագայի հանդեպ իրենց հավատարմության մեջ։
Առաջիկա ամիսներին, երբ մենք մոտենում ենք մեր ազգի պատմության կրիտիկական կետին, քանի որ մեր քաղաքացիները բախվում են աննախադեպ ճնշման և բռնության, քանի որ մենք շարունակում ենք պայքարել հանուն ժողովրդավարության և ազատության, մենք ողջունում ենք, առանց վերապահումների, մեր գործընկերների աջակցությունը, ներառյալ անձնական այցերը, որոնց նպատակն է պաշտպանել Վրաստանի ժողովրդավարությունը։
Հավատում ենք, որ Կոնգրեսի պատվիրակության այցերը Վրաստան մեծ ազդեցություն կունենան Վրաստանի ազատատենչ ժողովրդի աջակցության վրա և ուժեղ ազդակ կլինի Վրաստանի կառավարությանն առ այն, որ անհնար է ուժով խլացնել ժողովրդի ձայնը», - ասվում է նամակում։
Բացի այդ, ընդդիմությունը Կոնգրեսին խնդրում է ապահովել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների պատշաճ դիտարկումը. «Մենք նաև խնդրում ենք ԱՄՆ Կոնգրեսին հատկացնել անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսները՝ ապահովելու համար Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատշաճ դիտարկումը, քանի որ խաղադրույքները մեծ են, և մեր եվրատլանտյան ապագան պատմական խաչմերուկում է»:
Նամակը ստորագրել են խորհրդարանական քաղաքական խմբերն ու խմբակցությունները՝ «Քաղաքացիներ» (Ալեկո Էլիսաշվիլի), «Եվրոօպտիմիստներ» (Ռոման Գոցիրիձե), «Հանուն ազգային և ժողովրդավարական պետության» (Նիկա Մաճուտաձե), «Հանուն Վրաստանի» (Բեքա Լիլուաշվիլի), «Ազատություն» (Նատո Չխեիձե), «Գիրչի» (Իագո Խվիչիա), «Լելո - գործընկերություն Վրաստանի համար» (Դավիթ Ուսուփաշվիլի), «Բարեփոխումների խումբ» (Թեոնա Աքուբարդիա), «Միացյալ ազգային շարժում» (Թինա Բոկուչավա)։ Անկախ պատգամավորներ՝ Արմազ Ախվլեդիանի, Դավիթ Բաքրաձե, Թամար Չարկվիանի, Թամար Կորդզայա, Սալոմե Սամադաշվիլի, Շալվա Շավգուլիձե։ Կուսակցություններ՝ «Ախալի» (Նիկա Գվարամիա, Նիկա Մելիա), «Դրոա» (Էլենե Խոշտարիա), «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» (Զուրաբ Գիրչի Ջափարիձե), «Հանրապետական» (Խաթունա Սամնիձե) և «Ստրատեգիա Աղմաշենեբելի» (Գիորգի Վաշաձե)։
«Մեգոբառի ակտի» մասին
«Վրաստանի հաշվետվողականության, դիմակայունության և անկախության հնարավորությունների հզորացման և մոբիլիզացման ակտը» (Mobilizing and Enhancing Georgia's Options for Building Accountability, Resilience, and Independence Act) հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը նախաձեռնել է ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման։ Օրենքի նախագծի հիմնական դրույթներն են.
Աջակցություն ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը. Ակտը սահմանում է Վրաստանում ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը պաշտպանելու ԱՄՆ քաղաքականությունը: Այն ընդունում է քաղաքացիական հասարակության կարևոր առաջընթացը և ընդգծում ժողովրդավարության ամրապնդման կարևորությունը տարածաշրջանային կայունության համար:
Ժողովրդավարության անկման դեմ պայքար. Ի պատասխան Վրաստանում ժողովրդավարության վերջին թուլացմանը՝ ակտը կոչ է անում ուժեղացնել Վրաստանի կառավարության գործողությունների և Ռուսաստանի և այլ ավտորիտար ռեժիմների հետ կապերի ուսումնասիրությունը:
Զեկույցներ և պատժամիջոցներ. Ակտը պահանջում է, որ պետքարտուղարը հաշվետվություններ ներկայացնի Վրաստանում կոռուպցիոն պրակտիկայի վերաբերյալ, որոնք աջակցում են ռուսական շահերին և պատժամիջոցներից շրջանցելուն, ինչպես նաև գնահատում են ռուսական հետախուզության ներթափանցումը Վրաստան և Չինաստանի հնարավոր համագործակցությունը:
Ակտի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո պետքարտուղարը պետք է բացահայտի Վրաստանի կառավարությունում կամ ազդեցության այլ դիրքերում գտնվող անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և անվտանգությունը խաթարելու կամ վնասելու համար: Ակտը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց (ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների) նկատմամբ, ովքեր պատասխանատու են խորհրդարանում ռուսական օրենքների պաշտպանության, ընդունման և կիրարկման համար։ Օրենքը նախատեսում է նաև պատժամիջոց կիրառել իրավապահ և անվտանգության ծառայության աշխատակիցների և գործարար շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ:
Ժողովրդավարության մոնիտորինգի աշխատանքային խմբի ստեղծում. Օրենքը նախատեսում է աշխատանքային խմբի ստեղծում՝ Վրաստանում ժողովրդավարական միջավայրի մոնիտորինգի և խթանման համար, հատկապես ընտրությունների շրջանում՝ արդար և ազատ ընտրական գործընթացներ ապահովելու նպատակով:
Երկկողմ հարաբերությունների և աջակցության ամրապնդում. Վրաստանում զգալի ժողովրդավարական առաջընթացը հաստատելուց հետո ակտը սահմանում է ԱՄՆ-ի աջակցությունը, ներառյալ Վրաստանի հետ առևտրային առավել բարենպաստ համաձայնագրի շուրջ բանակցությունները, վիզային ռեժիմի դյուրացումը և անվտանգության և պաշտպանության աջակցությունը ռուսական ագրեսիային հակազդելու համար:
Ջո Ուիլսոնի խոսքով՝ «Մեգոբառի ակտը» ցույց է տալիս, թե որքան լրջորեն են նրանք վերաբերվում իրենց պարտավորություններին Վրաստանի ժողովրդի հանդեպ։ «Այս օրենսդրությունն ընդգծում է Վրաստանի ժողովրդավարության վրա հետագա հարձակումների բարձր արժեքը, բայց նաև ցույց է տալիս մեր հանձնառությունը վերականգնելու մեր երկկողմ գործընկերությունը»,- ասել է կոնգրեսականը, ով նաև նախագահում է Հելսինկյան հանձնաժողովը: