Ընդդիմադիր կուսակցությունները «Վրացական երազանքի» կողմից «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրինագծի նախաձեռնության մասին հայտարարությունը գնահատում են որպես երկրում առկա իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Վրաստանում ընտանիք չի մնացել, որ մարդիկ արտագնա աշխատանքի չեն մեկնել, կամ չեն դիտարկում այս հեռանկարը հենց այն հեռանկարի բացակայության, գործազրկության և թշվառության պատճառով, որի մեջ մտցրեց Իվանիշվիլիի 12-ամյա կառավարումը։ Սրանք այն իրական խնդիրներն են, որոնց մասին Իվանիշվիլիի կուսակցությունը պետք է խոսի, հոգ տանի և փորձի լուծել, բայց դրա փոխարեն մենք անընդհատ տեսնում ենք կարևորագույն թեմաներից ուշադրությունը շեղելու փորձեր։ Պետք է խորհրդարան բերել այնպիսի նախաձեռնություններ, որոնք պայքարում են գործազրկության, անհեռանկարայնության դեմ»,- ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան։
«Լելո»-ի անդամ Սալոմե Սամադաշվիլին ասում է, որ «Վրացական երազանքի» նպատակն է, որ հասարակությունը քննարկումը տեղափոխի մտացածին խնդիրների վրա։ «Նախաձեռնությունը հենց դրան է ծառայում. ինչ-որ խնդիր հորինել, ապա դրա վրա ստեղծել մի ամբողջ PR արշավ»,- նշում է Սամադաշվիլին։
«Գիրչիի» անդամ Իագո Խվիչիան կարծում է, որ «Վրացական երազանքը», ըստ էության, մտադիր է սահմանափակել խոսքի ազատությունը։ Նրա խոսքով, փոխանակ կառավարող թիմն իրոք հոգ տանի եվրաինտեգրման գործընթացում առկա խնդիրների մասին, հորինել է «գոյություն չունեցող անհրաժեշտության թեմա»։
«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար և խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն փետրվարի 29-ին հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրենք կնախապատրաստեն և կներկայացնեն օրենքի նախագիծ, որը «հասարակությանը կպաշտպանի կեղծ ազատական գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վնասակար հետևանքներից»։
«Մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները սկզբունքորեն պետք է պաշտպանված լինեն և պաշտպանված կլինեն՝ անկախ ապրելակերպից, սակայն ոչ ավանդական ապրելակերպի կանխամտածված քարոզչությունն այն է, ինչի դեմ պայքարելը մեր պատասխանատվությունն է վրաց հասարակության և նրա ապագայի առաջ»,- ասել է Մդինարաձեն։
Ռուսաստանում մոտ երկու տարի է, ինչ գործում է «ԼԳԲՏ քարոզչությունն» ամբողջությամբ արգելող օրենքը։ Մինչ այդ՝ 2013 թվականից «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը» արգելված էր միայն անչափահասների շրջանում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված օրենքի համաձայն՝ «ԼԳԲՏ քարոզչության» համար տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 400 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 5 միլիոն ռուբլի։ Օրենքը տարածվում է տարբեր ոլորտների վրա՝ ներառյալ առցանց և օֆլայն կինոթատրոնները, թատրոնը, լրատվամիջոցները, գովազդային բիզնեսը և սոցիալական ցանցերը։ «Ռոսկոմնադզորն» իրավունք ունի առանց դատարանի որոշման արգելափակել ինտերնետային ռեսուրսները, որոնք պարունակում են «ոչ ավանդական հարաբերությունների», մանկապղծության և սեռափոխության «քարոզչություն»։