Նենսկրա ՀԷԿ-ի մասով մոտենում ենք ավարտին և աշխատանքները կվերսկսվեն տարեվերջին. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մենք ունենք բարձր տնտեսական աճ... երկրում ավելի շատ եկամուտներ են կուտակվել։ Նախատեսվում է սկսել խոշոր նախագծեր, ինչպիսին է Անակլիայի նավահանգիստը, ինչպես նաև մենք ցանկանում ենք սկսել նոր օդանավակայանի նախագծումն ու կառուցումը։ Ցանկանում ենք մեր մասնակցությամբ սկսել Խուդոն ՀԷԿ-ի շինարարությունը, Նամախվան ՀԷԿ-ի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Նենսկրայի շուրջ աշխատանքները մոտենում են ավարտին, արդեն հուշագիր է ստորագրվել։ Մենք ակնկալում ենք, որ տարեվերջին՝ ամենաուշը 2024 թվականին, տեղում աշխատանքները կվերսկսվեն»,- սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կառավարության ղեկավարի խոսքով, այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պահպանել խաղաղությունն ու կայունությունը, ինչը կբերի ավելի մեծ բարգավաճման։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին նույնպես խոսել է խոշոր հիդրոէլեկտրակայանների նախագծերի մասին, որոնց շինարարությունը դադարեցվել է առաջին հերթին տեղի բնակչության դիմադրության պատճառով։

«Նենսկրայի հետ կապված մենք արդեն ներդրող ընկերության հետ ստորագրել ենք հիմնական շրջանակային համաձայնագիրը, որը գտնվում էր Նենսկրայում։ Այժմ ընթացքի մեջ է K-Water-ի հետ մանրամասն պայմանագիրը, որը սահմանում է շինարարական հարցերը։ Մենք հույս ունենք, որ կպահպանենք ներդրողին, և ներդրողը կկարողանա ավարտել և իրականացնել նախագիծը:

Ինչ վերաբերում է Նամախվանիին, ապա գիտեք, որ պայմանագիրն այստեղ խզվել է, և Նամախվանին կիրականացվի պետության ինտենսիվ ներգրավվածությամբ և երկխոսությամբ, այդ թվում՝ տեղի բնակչության հետ, որպեսզի հաղորդակցությունը ճիշտ լինի, որ նախագիծը, իհարկե, չունի ինչպես բնապահպանական, այնպես էլ շինարարական և այլ ռիսկեր, բայց ունի շատ կարևոր դեր էներգետիկայի և տնտեսության համար»,- ասել է Դավիթաշվիլին։

Նա նաև ասել է, որ կառավարությունն ամբողջ տարվա ընթացքում աշխատել է շվեյցարական «Շտուկ» ընկերության հետ, որը փաստացի ավարտել է ուսումնասիրությունները, իսկ Խուդոն ՀԷԿ-ի նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվում։

«Այս տեղեկատվությունը կթարմացվի սեպտեմբերին։ Այդ թվում փոխվում է հզորությունը, դիզայնը, տեղակայումը, և համապատասխանաբար այս նախագիծը կիրականացվի նոր պայմաններում։ Այստեղ էլ, պետության ինտենսիվ մասնակցությամբ, կունենանք շատ որակյալ գործընկերներ։ Խուդոնի մասով մեր շահագրգռվածությունը եղել է հնարավորինս պահպանել մշակութային և բնական լանդշաֆտը, որն առկա է Սվանեթիում և խուսափել որոշ տարածքների հեղեղումից, ուստի աշխատանքները շարունակվում էին ամբողջ տարվա ընթացքում»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։

Անցյալ տարվա դեկտեմբերին Դավիթաշվիլին լրատվամիջոցներին հայտնել էր, որ կառավարությունը ներդրող ընկերությունից վերագնել է Խուդոն ՀԷԿ-ի նախագիծը 13․5 մլն դոլարով։ Այլ մանրամասներ կառավարությունը չի հայտնել։

Խաիշի համայնքում 650 մեգավատ հզորությամբ Խուդուն ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցվել է բնակչության, բնապահպանական կազմակերպությունների բողոքի և բազմաթիվ այլ պատճառներով։ Առկա նախագծով Խուդոն ՀԷԿ-ի ամբարտակի բարձրությունը 200 մետր է, իսկ ջրամբար կառուցելու համար պետք է ջրով լցվի 528 հեկտար տարածք, այդ թվում Խաիշի համայնքի գյուղերը, եկեղեցիները, գերեզմանատները, պատմական հուշարձանները, Ջվարի-Մեստիա կապող ճանապարհի մի մասը։ Շուրջ 2000 մարդ ստիպված կլինի տեղահանվել։

280 մեգավատ հզորությամբ Նենսկրա ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է Զեմո Սվանեթիում՝ Էնգուրի գետի վտակի վրա։ 2020 թվականին հրապարակվել է ծրագիրը ֆինանսավորող համապատասխան մարմինների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) եզրակացությունը, ըստ որի Նենսկրա ՀԷԿ-ը չի համապատասխանում բանկերի չափանիշներին այնպիսի հիմնարար հարցերի մասով, ինչպիսիք են՝ բնիկ բնակչության իրավունքները, մշակութային ժառանգության պաշտպանությունը, ծրագրի այլընտրանքների ուսումնասիրությունը, գենդերային խնդիրները, տեղեկատվության թափանցիկությունը, Նենսկրա ՀԷԿ-ի նախագիծն իրականացնող ընկերության ներկայացուցիչների որակավորումը:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):