Բաղդաթիի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում հայտնաբերվել է սողանքի տակ մնացած ևս մեկ՝ չորրորդ մարդու դիակը։ Այս պահին փրկարարները որոնում են տեղի հինգ բնակչին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում չորս մարդու դի է հայտնաբերվել, հինգի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված է ավելի քան 200 հրշեջ-փրկարար, մոբիլիզացվում է լրացուցիչ տեխնիկա, և մենք կշարունակենք ինտենսիվ աշխատել մինչև բոլոր դիերի հայտնաբերումը»,- ասել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Աշխատանքները հավանաբար կավարտվեն օրվա վերջում։
«Հողի զանգվածի մոտավորապես 70 տոկոսը մնում է մաքրելու։ Շատ մեծ զանգված է, լեռան լանջն է պոկվել»,- ասել է Մղեբրիշվիլին։
Ներգեեթի գյուղում սողանքային գործընթացները զարգացել են ուշ գիշերը։ Սողանքի տակ չորս բնակելի տուն է հայտնվել։ Աղետից ողջ է մնացել մեկ մարդ և տեղափոխվել հիվանդանոց։ Փլատակների ու հողի զանգվածի տակ են մնացել նաև երեխաներ։ Փրկարարները որոնում են հորն ու նրա երեք անչափահաս երեխաներին։
Փետրվարի 6-ին հորդառատ տեղումների հետևանքով առաջացած ձնահյուսը և սողանքը 2 մարդու կյանք են խլել լեռնային Աջարիայում։ Աջարիայի կառավարության նախագահի խոսքով, բնական աղետի պատճառով Քեդայում, Շուախևիում և Խուլոյում ավելի քան 90 ընտանիք տեղափոխվել է անվտանգ վայր։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև փետրվարի 8-ը Վրաստանում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ առատ։ Արևմտյան Վրաստանի գետերում տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնային շրջաններում սողանքներ և սելավներ կարող են առաջանալ և ակտիվանալ։