Այսօր ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը կեղծ է առ այն, որ ռուսական բանակի անդամ Անա Լակոբան գտնվում է Վրաստանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 6 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
«Հիմք ընդունելով համապատասխան ծառայությունների կողմից ճշտված տեղեկությունները՝ պարզաբանում ենք, որ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ganna ILYasova-ն, ով հանրությանը հայտնի է Անա Լակոբա անունով, Վրաստան է մուտք գործել և լքել 2018 թվականին։ Նշված քաղաքացին Վրաստանի պետական սահմանը հատելիս օգտվել է Ուկրաինայի Հանրապետության կողմից տրված Ուկրաինայի քաղաքացու անձնագրից։ 2018 թվականից հետո նշված անձնական տվյալներով անձը չի հատել Վրաստանի պետական սահմանը։ Սահմանը հատելու պահին նրա ճամփորդական փաստաթղթի համաձայն՝ օկուպացված տարածքների մասին վրացական օրենքի խախտում չի եղել»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
«Ֆորմուլա» և «Մթավարի արխի» հեռուստաընկերությունները հոկտեմբերի 26-ին հայտնել են, որ ռուսական բանակի անդամ Անա Լակոբան գտնվում է Վրաստանում։ Ռուս զինվորականը սոցիալական ցանցերում հրապարակել է Թբիլիսիի տարբեր վայրերում արված լուսանկարներ։ Բացի այդ, նա նաև Tik-Tok-ում տեսանյութեր ունի, որոնք նկարահանվել են Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկում։ Ուկրաինայում վրացի մարտիկ Վանո Նադիրաձեն հեռուստաընկերություններին ասել է, որ Անա Լակոբան այժմ գտնվում է Բաթումիում, և պարզ չէ, թե ինչու են նրան թույլ տվել հատել սահմանը, քանի որ նա խախտել է օկուպացիայի մասին օրենքը։
Անա Լակոբան Tik-Tok-ում 2 օր առաջ է հրապարակել Թբիլիսիում արված լուսանկարները։
«Երբ հյուր է գալիս, ով ինչի ներկայացուցիչ է, հո չե՞ն կարող որոնել Ֆեյսբուքում ու Tik-Tok-ում»,- ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին երեկ այսպես է պատասխանել լրագրողների հարցին՝ կապված Վրաստանում ռուսական բանակի անդամի հնարավոր ներկայության հետ։
«Հենց նոր առաջին անգամ լսեցի այս տիկնոջ ազգանունը, չգիտեմ, եթե խախտել է, անձնագրում դրոշմված է, ելնելով դրանից հաճախ տուգանվում են, կամ թույլ չեն տալիս երկիր մուտք գործել։
Պարեկային ծառայության աշխատակիցը գիտի՞, թե ով է բանակի անդամ Ռուսաստանում կամ ամբողջ աշխարհում։ Ես հարյուր անգամ սրա մասին հայտարարություն եմ արել, հո չե՞ն կարող բոլոր այցելուներին փնտրել «Ֆեյսբուքում», «Տիկ-Տոկում», երբ հյուր է գալիս, ով ինչի ներկայացուցիչն է։
Ուստի, եթե անձնագրում կնիք դրվի ու խախտումը արձանագրվի, բնականաբար, կտուգանեն»,- ասել է Գոմելաուրին։
