ՆԳ նախարարությունն այսուհետ ամեն ամիս չի հրապարակի սահմանահատումների վիճակագրությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ներքին գործերի նախարարությունն այլևս չի հրապարակի ամեն ամիս Վրաստանի պետական ​​սահմանով տեղափոխվող անձանց և տրանսպորտի վիճակագրական տվյալներ։ Նախարարությունից հայտնել են, որ այս որոշումը կայացվել է եվրոպական երկրների լավագույն փորձի հիման վրա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

ՆԳ նախարարությունն իր կայքում ամեն ամիս հրապարակում է գրանցված հանցագործությունների վիճակագրությունը, վարչական իրավախախտումների, Վրաստանի պետական ​​սահմանը հատելու տվյալները, ընտանեկան բռնության վիճակագրությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, տրված վարորդական վկայականների մասին տեղեկատվություն և նախարարության գործունեության հետ կապված այլ տվյալներ։

Փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով, հանցագործությունների ամսական վիճակագրությունն այլևս չի հրապարակվի, չնայած այն բանին, որ, ըստ պաշտոնական տվյալների, 2021 թվականի համեմատ 2022 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3,39%-ով (-1908 փաստ), այդ թվում՝ ծանր և հատկապես ծանր հանցագործություններ, ինչպիսիք են՝ սպանություն, սպանության փորձ, առողջությանը ծանր վնաս հասցնել, ազատությունից ապօրինի զրկում, կողոպուտ, գողություն, բնակարանի կողոպուտ և այլն:

«Գործնական վերլուծությունը պարզել է, որ իրավապահների կողմից քրեական փաստը բացահայտելու, այնուհետև հանցագործությունը բացելու և քրեական հետապնդում սկսելու գործընթացում հաճախակի են լինում դեպքեր, երբ մեկամսյա ժամկետը բավարար չէ ամբողջական վերլուծության և եզրակացությունների համար։ Հանցագործության վիճակագրության մշակման մեթոդաբանությունը չի փոխվում, սակայն ժամկետները փոխվում են, և հրապարակման ենթակա տվյալները ավելի մանրամասն են դառնում։ Փոփոխության հիմնական նպատակը հանցագործությունների վիճակագրության վերլուծության բարելավման հնարավորությունն է»,- ասել է փոխնախարարը։

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հրամանի համաձայն՝ գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալները՝ նշելով հանցագործության տեսակը, կոնկրետ հոդվածները և գործի բացման ցուցանիշը, կհրապարակվի տարեկան 4 անգամ՝ եռամսյակը մեկ։ Հարկ է ընդգծել, որ թվարկված բոլոր կատեգորիաների տվյալները կհրապարակվեն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ ամփոփ ձևով։

Վրաստանի պետական ​​սահմանի հատման վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին երկիրը լքել է Վրաստանի 2 422 849 քաղաքացի, մուտք է գործել 2 378 263 քաղաքացի։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի սահմանն ամենաշատը հատել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։ Մասնավորապես, օկուպանտ երկրից Վրաստան է մուտք գործել 1 459 541 մարդ, ինչը 401 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից։ Երկրում մնացել է ավելի քան 120 հազար ՌԴ քաղաքացի։

Ռուսաստանի քաղաքացիները զանգվածաբար Վրաստան են մտել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց հետո։ Նրանց թիվն ավելացավ հատկապես անցած տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսպես կոչված մասնակի մոբիլիզացիա հայտարարեց՝ 300 000 մարդու զորակոչելով բանակ: Լարսի սահմանային կետում ՌԴ քաղաքացիների մի քանի կիլոմետրանոց հերթ էր գոյացել:

2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 9-ը Վրաստանում 15 164 շենքերի և շինությունների վրա Ռուսաստանի 12 335 քաղաքացու սեփականության իրավունք է  գրանցվել։ Դրանցից 13 262-ը բնակելի շենքեր են, որոնց վրա գրանցված են ՌԴ 11 722 քաղաքացու սեփականության իրավունքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):