ՆԳՆ-ն հայտնել է, որ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած Համաներդրումային հիմնադրամի նախկին տնօրեն, մեղադրյալ Գիորգի Բաչիաշվիլին մարտի 2-ին լքել է վրացական սահմանը՝ շրջանցելով սահմանային անցակետը, օգտագործելով հատուկ թաքստոցը մեքենայում, ապա ռուսական անձնագրով անցել է Հայաստանի սահմանային անցակետով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Գիորգի Բաչիաշվիլին երեկ՝ մարտի 4-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում, այսպես կոչված, բիթքոյնի գործով հաջորդ նիստից առաջ, Facebook-ում գրել է, որ լքել է Վրաստանը։ Գործով դատախազը հաստատել է, որ Բաչիաշվիլիից առգրավել են անձնագրերը։
«Այս փուլում պարզվել է, որ Գ.Բ.-ն մարտի 2-ին գաղտնի հատել է Վրաստանի պետական սահմանը՝ շրջանցելով սահմանային անցակետը, օգտագործելով ավտոմեքենայի մեջ հատուկ թաքստոցը, դեպի Հայաստան, որից հետո Հայաստանի սահմանային անցակետում ներկայացրել է իր անունով տրված ՌԴ քաղաքացիությունը հաստատող ևս մեկ անձնագիր, ինչի արդյունքում հատել է սահմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Գիորգի Բաչիաշվիլիին արդեն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով, որը ենթադրում է Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատում։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և Բաչիաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, քննչական գործողությունները «ակտիվորեն շարունակվում են» հանցագործության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
«Համակարգն իրականում թուլացել է, չի աշխատում։ Խորշերը չափազանց շատ են, և մարդիկ, ովքեր գտնվում են դրա մեջ, մոտիվացված չեն իրենց աշխատանքը լավ կատարելու համար: Ես օգտվել եմ համակարգի խորշերից, այդ թվում՝ մարդկանցից»,- ասել է Բաչիաշվիլին «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Գիորգի Բաչիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել երկու գործով։ 2023 թվականից դատախազությունը նրան մեղադրում է 39 215 820 դոլար արժողությամբ բիթքոյն յուրացնելու մեջ՝ հիմնվելով «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դիմումի վրա։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Իվանիշվիլիի նախկին գործարար գործընկերոջը սպառնում է 9-ից 12 տարվա ազատազրկում:
Օրեր առաջ Բաչիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել, այսպես կոչված, Մտկվարի ՀԷԿ-ի գործով։ Տվյալ գործով նա մեղադրվում է ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ, ինչը ենթադրում է ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով։ Դատախազության տվյալներով՝ Բաչիաշվիլին պատշաճ կերպով չի գնահատել ռիսկերը և միջոցներ չի ձեռնարկել վտանգներից խուսափելու համար, ինչի արդյունքում Մտկվարի ՀԷԿ-ի կառուցման արժեքը մոտ 140 միլիոն դոլարից հասել է 240 միլիոնի։ Պետական մեղադրող կողմը պնդում է, որ դա վնաս է հասցրել ներդրողի, այսինքն՝ Բիձինա Իվանիշվիլիի շահերին։
