Ներքին գործերի նախարարությունը մարզերում մրցույթ է հայտարարել քննիչների և հասարակական կարգի սպայի 66 թափուր պաշտոնների համար։ Քննիչի և ավագ քննիչի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար թեկնածուն պարտադիր պետք է ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն: Աշխատանքային ռեժիմը ոչ ստանդարտ է, աշխատավարձը՝ 2210 լարի։ Հասարակական կարգի սպայի թափուր պաշտոնի համար մրցույթին կարող է մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող Վրաստանի քաղաքացին։ Աշխատավարձը 1755 լարի է, այստեղ էլ աշխատանքային գրաֆիկը նախորոք հայտնի չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության բաժանմունքում կա 15 քննիչի թափուր պաշտոն: Գուրիայի ոստիկանության բաժին՝ 2 քննիչի թափուր պաշտոն: Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքում՝ քննիչի 9 թափուր աշխատատեղ կա: Իմերեթիում, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիի ոստիկանական բաժանմունքում՝ 6 քննիչի և 2 ավագ քննիչի թափուր պաշտոն: Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնում՝ 1 քննիչի թափուր աշխատատեղ, Շիդա Քարթլիի ոստիկանական բաժանմունքում՝ քննիչի 4 թափուր պաշտոն: Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքում՝ 6 քննիչի և 16 հասարակական կարգի սպայի թափուր աշխատատեղ: Կախեթիի ոստիկանության բաժանմունքում քննիչների 5 թափուր աշխատատեղ կա:
Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ և լրացնել հայտը նախարարության պաշտոնական կայքում։
Ըստ ՆԳՆ-ի՝ քրեական ոստիկանության բարեփոխման շրջանակներում, Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքից հետո, տարածքային այլ ստորաբաժանումներում առանձնացվել են քննչական, օպերատիվ և տեղամասային ուղղությունները, բարեփոխման շրջանակներում հայտարարվել են նաև թափուր աշխատատեղեր։
Անցյալ տարվա օգոստոսին, երբ ՆԳՆ-ն հայտարարեց պարեկային ոստիկանության բաժանմունքում միաժամանակ 145 տարբեր թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթ, «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան ճեպազրույց անցկացրեց և ասաց, որ հարյուրավոր ոստիկաններ են թողել իրենց աշխատանքը և մեկնել արտերկիր:
«Իրավապահ կառույցներից կադրերի արտահոսքը զանգվածային է։ Ոստիկանությունը նման մասշտաբային թափուր աշխատատեղ չի հիշում։ Ծառայությունից դուրս գալու խնդրանքներով հարյուրավոր դիմումներ կան, որոնք չեն ընդունվում, բայց շատերն անգամ առանց դիմելու են փախչում։ Փախչում են և Մեքսիկայով հասնում Ամերիկա, զանգում ասում են, որ դուրս են եկել գերատեսչությունից։ Նրանք փախչում են, քանի որ այս իշխանությունը հայրենասեր մարդկանց տեղ չի թողնում այս երկրում մնալու»,- ասել է Մելիան։
ՆԳՆ-ն այնուհետև 145 թափուր աշխատատեղերի հայտարարումը բացատրել է սահմանային անցակետերում ուղևորահոսքի ու տրանսպորտի, ինչպես նաև շրջաններում պարեկային ոստիկանության բրիգադների ավելացմամբ։
Ինչ վերաբերում է արտագաղթած նախկին ոստիկանների կողմից լրատվամիջոցներին արված հայտարարություններին, թե ծառայությունից հեռանալու հիմնական պատճառը ոստիկանության քաղաքականացված լինելն է՝ ցածր վարձատրության հետ մեկտեղ, նախարարությունը մեղադրանքներն անհիմն է համարում. «Ցավոք, հազվադեպ չեն նման դեպքերը, երբ արտասահման մեկնած քաղաքացիները խախտում են օրենքը և օտար երկրում ապրելու օրինական իրավունք ստանալու համար դիմում են բարոյապես անընդունելի նմանատիպ ձևերի»:
Վրաստանից Ամերիկա գաղթած ոստիկանները հիմնականում աշխատում են որպես բեռնատարի վարորդ։