«Ախալի»՝ այսպես է կոչվում այն քաղաքական կուսակցությունը, որը երեք ամիս տևող բանակցություններից հետո հիմնել են «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան և «Միացյալ ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Կուսակցության համագումարը, որի ընթացքում կընտրվի «Ախալիի» նախագահը, կանցկացվի առաջիկայում։
«Մենք պայքարում ենք Վրաստանում փոփոխությունների համար։ Մենք կփոխվենք, որովհետև գիտենք պայքարել։ Մենք գիտենք չվաճառվելու գինը։ Մենք գիտենք հայրենիքին ծառայելու գինը։ Մենք գիտենք, թե ինչպես հաղթահարել դժվարությունները և ինչպես արձագանքել մարտահրավերներին: Մենք նաև կառավարել գիտենք և այս երկրի պատմությունը շարունակելու ենք հաջող կառավարմամբ, հաջող քայլերով և եվրաինտեգրմամբ։ Սա է մեր որոշումը, խնդիրը, նպատակը, և մենք ձեզ հետ միասին անպայման հասնելու ենք այս նպատակին։
Մեր գույնը կանաչն է, դա նորության, նոր սկիզբի գույնն է: Մեր գույնը նարնջագույնն է՝ դա աննկուն էներգիայի, առաջընթացի և հույսի գույնն է: Մենք կարծում ենք, որ սրանք մեր հիմնական արժեքներն են, ինչպես նաև սպիտակը մաքրության, չվաճառվելու և երջանկության գույնն է, մենք կարծում ենք, որ առաջ կգնանք: Առաջ ուղղված սլաքը արագ առաջ է շարժվում այս դադարած երկրում»,- այսօր կայացած միջոցառման ժամանակ ասել է Նիկա Գվարամիան։
Գվարամիայի խոսքով՝ ինքը մեծ միավորման կողմնակից է և հաղթանակի դիմաց պատրաստ է հրաժարվել ամեն ինչից։
«Մենք ձեզ չենք խրախուսում միանալ մեզ: Մենք առաջարկում ենք միավորվել։ Այս ողջ գործընթացում մենք պետք է հաղթենք նախ և առաջ մեր սեփական հավակնություններին, մեր հավանությանը, և միայն դրանից հետո՝ վերամիավորումից հետո, կկարողանանք հաղթել Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմին և Վրաստանը տանել, ինչպես Նիկան [Մելիան] է ասում՝ առաջ՝ դեպի ապագա։ Ոչ մի անցյալ: Մենք խոսում ենք միայն ապագայի և մեր հաջողությունների մասին»,- ասել է Գվարամիան։
Նոր կուսակցության նախընտրական թիվը, որով այն մասնակցելու է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ կլինի 4-ը։ Ըստ Նիկա Մելիայի՝ «Չորրորդ համարը և «Ախալի» կուսակցությունը միանշանակ կհեռացնեն քաղաքական կախարդանքը Վրաստանի քաղաքական կյանքից»։
«Մենք չենք գնահատում անցյալը։ Մեզ հետաքրքրում են ապագա ձեռքբերումները, և եթե այս թիմը պետք է առանձնանա ինչ-որ բանով, ապա պետք է առանձնանա ապագա ձեռքբերումներով։ Հավատում եմ, որ հարյուր հազարավոր ընտրողներ կտեսնեն մեր քրտնաջան աշխատանքը, անկեղծ, նոր վերաբերմունքը, իսկ հարյուր հազարները հոկտեմբերի 26-ին կքվեարկեն չորրորդ համարի օգտին»:
Վրաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Մաիա Կոպալեիշվիլին միացել է նոր կուսակցությանը։ Ինչպես նա է ասել այսօր՝ արդարության համար պայքարը լինելու է «Ախալիի» գլխավոր առաջնահերթություններից մեկը։
«Շատ կարևոր է, որ դատարանը լինի արդար, վերջ դնի քաղաքական արդարադատությանը այս երկրում և չօգտագործի դատարանը որպես քաղաքական պայքարի գործիք»,- ասել է Կոպալեիշվիլին։
Կուսակցությանն է միացել նաև նախկին պատգամավոր, «Վրացական երազանքի» անդամ Գեդևան Փոփխաձեն։