«Մթավարի» ալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ազատազրկումը վտանգում է վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և Վրաստանի ղեկավարների հռչակած նպատակը՝ ավելի ապահով, ժողովրդավարական, եվրոպական ապագան»,- այսպես է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել Նիկա Գվարամիայի գործով Թբիլիսիի վերաքննիչ դատարանի հրապարակած դատավճռին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
«Այն ժամանակ, երբ Վրաստանի հավատարմությունը անաչառ դատական համակարգին և ԶԼՄ-ների բազմակարծությանը հատուկ հսկողության տակ է, հիմնական ընդդիմադիր հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի շարունակվող ազատազրկումը վտանգում է վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և Վրաստանի առաջնորդների հայտարարված նպատակը՝ ավելի ապահով, ժողովրդավարական, եվրոպական ապագան:
Միացյալ Նահանգների դեսպանությունը ևս մեկ անգամ իր խորը մտահոգությունն է հայտնում Գվարամիայի, Իաշվիլիի և Դամենիայի գործով այսօրվա որոշման կապակցությամբ։ Միջազգային և վրացի մի շարք իրավապաշտպաններ ի սկզբանե լուրջ հարցեր են բարձրացրել գործի վերաբերյալ՝ ներառյալ ժամկետներն ու մեղադրանքները, այդ թվում դատապարտումն ու պատիժը: Ընտրովի հետաքննությունների, քրեական հետապնդումների և դատապարտումների նույնիսկ ընկալումը խաթարում է հասարակության վստահությունը իրավապահների, դատախազության, դատարանների և հենց կառավարության նկատմամբ:
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ԶԼՄ-ների ազատությանն ու դատական բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են կայուն և հաջողակ ժողովրդավարություն կառուցելու համար և ինչը վրաց ժողովրդի հստակ ցանկությունն է»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան՝ դատավորներ Մերաբ Ջորբենաձեի, Լավրենտի Մաղլակելիձեի և Դավիթ Մամիսեիշվիլիից կազմով, մեղավոր է ճանաչել «Մթավարի» ալիքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային և թողել կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը Գվարամիայի նկատմամբ սահմանել է նույն պատիժը՝ 3,6 տարի ազատազրկում, թեև դատարանը մասնակիորեն փոխել է առաջին ատյանի դատավճիռը։ Մասնավորապես, Գվարամիան վերջին վեց ամսվա ընթացքում գտնվում էր կալանքի տակ՝ «Ռուսթավի 2»-ին պատկանող ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու համար (պաշտոնական դիրքի չարաշահում), քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2022 թվականի մայիսի 16-ի դատավճռով նրան մեղադրանքի երկրորդ դրվագի՝ «Ռուսթավի 2»-ին 6 763 509 լարիի վնաս պատճառելու համար, սահմանել է 50 հազար լարի տուգանք: Վերաքննիչ դատարանն այս մասով փոխել է Գվարամիայի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և նրան դատապարտել ազատազրկման նաև 6 763 509 լարիի վնաս պատճառելու դրվագի համար։
«Ապահովել ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ մեդիա միջավայր, հատկապես ապահովել, որ լրատվամիջոցների սեփականատերերի դեմ քրեական դատավարությունը համապատասխանի ամենաբարձր իրավական չափանիշներին», - այս պահանջը Եվրահանձնաժողովի 12 առաջարկություններից մեկն է, որով որոշվելու է Վրաստանին ԵՄ-ին անդամակցության համար թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։
