«Այս տարի էլ որոշեցին, որ ամբողջ տարին պետք է լռեմ, այսինքն՝ առանց երգելու, համերգների։ Պայքարում են ամենուր և բոլորի դեմ, ում դեմ կարող են: Այս Ամանորին էլ չեմ կարողանա ձեզ հետ լինել, քանի որ այստեղ էլ ջանք չեն խնայել։ Ցավոք, ոչ մի քաղաքում չենք կարողանա հանդիպել, հատկապես ցավալի է իմ Բաթումին»,- երաժիշտ Նինո Քաթամաձեն ասում է, որ վերջին մի քանի տարիներին կառավարության կողմից կազմակերպվող համերգներին իրեն չհրավիրելու պատճառը իր քաղաքացիական դիրքորոշումն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Ո՞վ է որոշել։ Ո՞վ է որոշում ընդհանրապես: Կարծում եմ, որ մշակութային քաղաքականությունը պետք է ինքնուրույն գործի։ Երևի 4-5 տարի է՝ չեմ մասնակցել այս համերգներին։ Բայց դա խնդիր չէ։ Իմ հրապարակման նպատակը այն չէր, որ ասեի, թե ինչ սարսափելի է, որ երգելու հնարավորություն չունեմ։ Սրանով ես նկատի ունեի, որ այս խնդիրն արդեն շատ խորն է, գոյություն ունի վաղուց, շատ արվեստագետների մոտ:
Պատկերացրեք, երբ իմ դեմ են այսքան համարձակորեն և բացահայտ պայքարում, ի՞նչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր ուզում են ազատ լինել, ուզում են իրենց խոսքը հրապարակավ ասել, իսկ ընդհանրապես ազատ խոսելը խնդիր է։
Վերլուծում եմ, թե ինչու, օրինակ, մարդ կարող է իրավունք ունենալ պատժել այս կամ այն արտիստին։ Իմ դեպքում, հավանաբար, ես բացահայտ արտահայտում եմ իմ կարծիքը, քաղաքացիական դիրքորոշումը»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում է Նինո Քաթամաձեն։
Երաժշտի խոսքով՝ երբ ցանկանում է սեփական նախաձեռնությամբ համերգ կազմակերպել, էական խնդիրներ են առաջանում։
«Ինձ անձամբ ասել են, որ ինչ-որ ցուցակներ կան, ես այդ ցուցակներում չկամ։ Հիմա այս տարի ամանորյա համերգի ժամանակ կոնկրետ ակնարկ է եղել, որ ծրագրում կլինեն բոլորը՝ հանած Նինոն ու մի քանի այլ արտիստներ։
Այս խնդիրն էլ ավելի խորն է։ Նույնիսկ դահլիճներն են վերահսկում, քեզ դահլիճ կտան, թե ոչ։
Եթե դու ինքնուրույն դահլիճ ես ուզում, ասում են՝ զբաղված է, կամ նման քաղաքականություն է, գլխավորն այն է, որ այնքան են գանձում, որ պետք է գնաս պետությունից խնդրես»,- ասում է երաժիշտը։
Նինո Քաթամաձեն հաճախ է քննադատում «Վրացական երազանքին» և բացահայտորեն արտահայտում իր դիրքորոշումը հասարակական կարևոր իրադարձությունների վերաբերյալ։
Արդեն երկրորդ տարին է, ինչ երաժիշտը օգնում է պատերազմից հետո Վրաստան ժամանած հարյուրավոր ուկրաինացի երեխաներին՝ բարելավելու նրանց հոգե-էմոցիոնալ վիճակը արտ-թերապիաներով և տարբեր միջոցառումներով, որոնք ֆինանսավորում է իր հիմնադրամից։