Ուժային կառույցների նախկին աշխատակիցների թոշակը կբարձրանա մինչև 1000 լարի, մինչ այժմ առավելագույն թոշակը 560 լարի էր, միջինը 500 լարիով և ավելիով կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը, կառավարությունը բնակարաններ կգնի երեք և ավելի երեխա ունեցող անօթևան ընտանիքների համար, 400 000 թոշակառու ամբողջ տարվա ընթացքում անվճար կստանա խրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ, - կառավարության նիստում Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է մի շարք նոր ծրագրերի մասին, որոնք կառավարությունը նախատեսում է սկսել 2024 թվականին։ Հաջորդ տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«2024 թվականի բյուջեն կկազմի 28 միլիարդ 500 միլիոն լարի, համեմատության համար նշենք, որ 2012 թվականին բյուջեն գրեթե 9 միլիարդ էր, իսկ 11 տարում մենք ունենք գրեթե 20 միլիարդի աճ»,- ասել է վարչապետը։
Վարչապետի հայտարարությունների համաձայն՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների և վնասվածքների հետևանքով մահացածների ընտանիքի անդամների փոխհատուցումը 1 000 լարիի փոխարեն կկազմի 1 200 լարի։ Կմեծանա նաև ապրիլի 9-ի մասնակիցների, քաղաքական բռնադատվածների ընտանիքների անդամների տնային տնտեսությունների ամսական սուբսիդիան։
Կառավարությունը նախատեսում է բնակարաններ գնել անօթևան, երեք և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների համար, որոնք սոցիալապես անապահով են։
Վարչապետի հանձնարարականով ուսումնասիրության արդյունքում հաշվվել է մոտ 1 000 նման ընտանիք։ «Դա երկամյա ծրագիր է լինելու։ Կսկսենք հաջորդ տարվանից, այստեղ նույնպես ընդհանուր առմամբ կծախսվի մոտ 50 միլիոն լարի, 25 միլիոնը՝ 2024-ին, մնացածը՝ 2025-ին։ Նրանցից ոչ մեկին կառավարությունը չպետք է լքի», - ասել է Ղարիբաշվիլին։
2024 թվականին առողջապահության նախարարությանը կհատկացվի լրացուցիչ 65 մլն լարի, իսկ ընդհանուր բյուջեն կկազմի 7 մլրդ 800 մլն լարի։ Այստեղ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «2012 թվականի համեմատ արմատական փոփոխություն կա։ Վերջին 11 տարում առողջապահության բյուջեն ավելացել է 6 մլրդ լարիով, ունենք 325 տոկոս աճ»։
Որպես ավելացված ֆինանսավորման մաս՝ 2024 թվականին թոշակառուները, որոնք կախում ունեն խրոնիկական հիվանդությունների համար դեղերից, այս դեղերն անվճար կստանան ամբողջ տարվա ընթացքում: Կառավարության տվյալներով՝ 400 հազար մարդ կօգտվի այդ ծրագրից։ Կսկսվի նաև ուռուցքաբանական հիվանդների վաղ ուսումնասիրությունների ֆինանսավորումը։
«Լեռնային շրջաններում կենսաթոշակները բարձրացել են, 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակն արդեն կկազմի շուրջ 500 լարի։ 70 տարեկանից ցածր անձանց թոշակը կկազմի գրեթե 400 լարի։
Բոլոր հանրային ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն նաև 2024 թվականին։ Նախատեսվում է 10 տոկոսանոց բարձրացում, և ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին երեք տարում 30 տոկոսով բարձրացվել են բոլոր պետական ծառայողների, այդ թվում՝ ոստիկանների և զինվորների աշխատավարձերը՝ 45-50 տոկոսով»,- նշել է Ղարիբաշվիլին։
2024 թվականին կրթության ֆինանսավորումը կավելանա ավելի քան 400 մլն լարիով։
«Կրթության բյուջեն 2012 թվականի համեմատ աճել է 1 միլիարդ 800 միլիոն լարիով. մենք ունենք 300 տոկոսանոց աճ վերջին 11 տարում»,- այստեղ ևս մեկ անգամ Ղարիբաշվիլին նշել է, թե ինչպես էին «նրանք ուշադրություն դարձնում կրթությանը»։
2024 թվականին կառավարությունը նախատեսում է միջինը 500 լարիով և ավելիով բարձրացնել լրիվ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձը։
Ներքին գործերի նախարարության, ՊՆ, Պետական անվտանգության ծառայության ֆինանսավորումն ավելանում է գրեթե 200 մլն լարիով։
Սպորտի ուղղությամբ կհատկացվի 20 մլն լարի, որից 15 մլն լարին նախատեսված է մարզական ֆեդերացիաների համար, իսկ 5 մլն լարին կհատկացվի վաստակաշատ մարզիկների, մարզիչների, բուժանձնակազմի ամսական կրթաթոշակների ավելացմանը։
«2012 թվականի համեմատ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացել է 326 մլն լարիով։ Դրանից ընդհանուր առմամբ 70 մլն լարի կտրամադրվի Անակլիայի նավահանգստի կառուցման համար։ 2024 թվականին կիրականացվի 50 մլն լարիի ներդրում, իսկ այս տարի արդեն հատկացվել է 20 մլն։ Մեր կողմից մուտքագրվելիք միջոցներն արդեն մոբիլիզացվել են։ Շինարարությունը կսկսվի գարնանը։ Ակտիվորեն ընթանում է ներդրողի ընտրությունը, որը շուտով կավարտվի։ Հաղթող ներդրողին մենք կհայտարարենք ամենաուշը դեկտեմբեր-հունվար ամիսներին և համատեղ կսկսենք Անակլիայի նավահանգստի շինարարությունը 2024 թվականի մարտ-ապրիլին»,- ասել է վարչապետը։
Էկոնոմիկայի նախարարության համար լրացուցիչ որոշված 70 միլիոն լարին պետք է օգտագործվի օդանավակայանների կառուցման համար. դրանք են՝ Քութայիսիի օդանավակայանի, Թելավիի օդանավակայանի նոր թռիչքուղին և Վազիանիի օդանավակայանի նախագծումը, ներառյալ ուսումնասիրությունների ավարտը։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն կկազմի 3 մլրդ 400 մլն լարի։ «Համեմատության համար ասեմ, որ պարոն Քարսելաձեի նախարարության բյուջեն ավելացել է 419 տոկոսով, 2012 թվականին երկու միլիարդ 700 միլիոն լարիով պակաս է եղել, ինչը շատ մեծ աճ է։ Այս ամենը տեսանելի է, և դուք կարող եք դա տեսնել
ամբողջ երկրում մեծ թափով շինարարություններ են ընթանում, լինի դա ճանապարհներ, կամուրջներ, մայրուղիներ և այլն:
Բոլոր մունիցիպալիտետների քաղաքաշինական վերանորոգում, առողջարանների, այսպես ասած, վերանորոգում և այլն։ 2024 թվականի համար շատ հետաքրքիր նախագծեր ունենք։ Մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսելու 10 քաղաքներում, ընտրել ենք 10 տուրիստական քաղաք՝ Բորջոմի, Կազբեգի, Մեստիա, Բաթումի, Քութայիսի, Թելավի, Զուգդիդի, և շատ կարևոր նորություններ կունենանք 2024 թվականին։ Նաև Ռիկոթիի լեռնանցքում ավարտին կհասցվի գլխավոր մայրուղին, և մի խոսքով, մենք շատ կարևոր նորություններ կունենանք նաև այս ուղղությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։