Նոր մանրամասներ գործի վերաբերյալ․Սագարեջոյում 14-ամյա երեխային ամուսինն է սպանել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում հրազենից արձակած կրակոցով ամուսինը սպանել է 14-ամյա աղջկան։ Սպանությունը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 2-ի սահմաններում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես պարզել է «Վրաստանի լուրերը», աղջիկը՝ Այթաջ Շ-ն, եղել է Դմանիսիի շրջանի գյուղերից մեկից։ Սագարեջոյի Լամբալո գյուղի բնակիչ Աալիմ Ս.-ն մոտ երկու ամիս առաջ ամուսնացել է նրա հետ և վերջիններս ապրել են Լամբալոյում։ Շատերը մեզ հետ զրույցում հաստատեցին, որ աղջկան առևանգել են, թեև աղջկա ծնողներն ու հարազատները ոստիկանություն բողոք չեն ներկայացրել։

Տղամարդը չափահաս է, մոտ 25 տարեկան։ Ընտանիքը պատրաստվում էր նրանց համար հարսանեկան արարողություն անցկացնել։

Աղջիկը եղել է Դմանիսիի գյուղերից մեկի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի։ «Վրաստանի լուրերը» կապվել է այս դպրոցի տնօրենի հետ և հարցրել, թե ինչո՞ւ նա այդ մասին չի հայտնել ոստիկանությանը կամ սոցիալական ծառայություններին, այն դեպքում, երբ հանրային դպրոցներում ուսումնական գործընթացն արդեն երեք շաբաթ է, ինչ սկսվել է, իսկ աղջիկը դպրոց չի ներկայացել։

«Երեկ էլ է դասի եղել»,- մեզ փորձեց խաբել դպրոցի տնօրենը,

-Գիտե՞ք, որ սպանվել է։

- Սպանվե՞լ։

-Այո, այսօր սպանվել է։ Երկու ամիս է՝ Լամբալո գյուղում է, իսկ երեկ դասերին ինչպե՞ս էր Դմանիսիում։

Դրանից հետո դպրոցի տնօրենը դադարեցրեց շփվել մեզ հետ։

14-ամյա աղջկա առևանգման և ամուսնության փաստերը ոստիկանություն չեն հաղորդել նույնիսկ Լամբալո գյուղում ապրողները, ովքեր գիտեն այս պատմության մասին, աշխատում են հանրային ծառայություններում և գիտեն, որ երեխայի առևանգումը, ապօրինի ազատությունից զրկելը, 16 տարին չլրացած անձի հետ սեռական բնույթի գործողությունը ծանր հանցագործություններ են։ Սագարեջոյի ոստիկանական բաժանմունքը Իորմուղանլոյի համայնքում ունի առանձին բաժին, սակայն ոստիկանությունը ոչ մի արձագանք չի ունեցել։

Աղջկա մարմինը զննում են Կախեթիի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։ Փորձաքննությունից հետո հայտնի կդառնա՝ նա հղի եղե՞լ է, թե՞ ոչ։ Մահացածի հարազատներից ոչ ոք դեռ չի գնացել փորձաքննության կենտրոն։

Սպանության մեջ մեղադրվողն այս պահին ձերբակալված չէ։

ՆԳ նախարարությունը գործը քննում է 11-րդ Պրիմա 109-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ տասնվեցից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Հանրային պաշտպանն արձագանքել է 14-ամյա երեխայի սպանությանը.

«Տագնապալի է մինչ այս ողբերգական փաստը նրա ապօրինի ազատազրկման ու մանկության տարիքում հարկադիր ամուսնության մասին տարածված տեղեկությունը։

Չնայած հնարավոր վաղ ամուսնությունների փաստերի հետաքննության բարձր ցուցանիշին, երկրում խնդիր է մնում ինչպես մանկահասակ ամուսնությունների, այնպես էլ ենթադրյալ հարկադիր ամուսնությունների դեպքերի բացահայտումն ու հասցեավորումը: Երեխաների ամուսնության բացահայտման ցուցանիշների, ընթացակարգերի և նրանց պարտավորությունների մասին ուղեգրերի համար պատասխանատուների տեղեկացվածությունը չափազանց ցածր է:

Վաղ ամուսնության և ֆեմիցիդների դեպքում պետության կողմից ձեռնարկվող քայլերն անբավարար են և պահանջում են համակարգային և կոորդինացված աշխատանք ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակներում։

Ցավոք, չնայած կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կոչին, պետությունը չի ուժեղացրել իր աշխատանքը գենդերային բռնության դեմ այն ​​մարզերում, որտեղ հատկապես ուժեղ են գենդերային նորմերը և կարծրատիպերը:

Վրաստանի հանրային պաշտպանը կուսումնասիրի կանանց սպանության և սպանության փորձի դեպքերը, մանկահասակ ամուսնությունների դեպքերը և կարևոր է համարում անհապաղ քայլեր ձեռնարկել առկա մարտահրավերներին ի պատասխան։ Մասնավորապես, պետք է լինի բոլոր համապատասխան գերատեսչությունների ժամանակին և արդյունավետ ներգրավվածությունը և արձագանքը, ներառյալ հանցագործությունների չհաղորդման դեպքերի նկատմամբ խիստ քաղաքականություն։ Կարևոր է նաև, որ պետությունը ուսումնասիրի պատասխանատու անձանց կողմից ուղղորդման ընթացակարգերի հնարավոր խախտումների փաստերը»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։