Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի խորհրդարանի առաջին նիստը, այն կանցկացվի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից ուղիղ տասներորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 25-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Կոբախիձեի խոսքով՝ խորհրդարանին ոչ մի երկրում ընդդիմության լեգիտիմությունը պետք չէ։
«Եթե այլ կերպ լիներ, ոչ մի ժողովրդավարական համակարգ չէր կարող ձևավորվել, միակը, ում լեգիտիմությունը պետք է երկրի խորհրդարանին, դա բնակչությունն է, ընտրողները, վրաց ժողովուրդը, և Վրաստանի ժողովուրդն էր, որ խորհրդարանին լեգիտիմություն տվեց։
Ինչ վերաբերում է խորհրդարանի առաջին նիստին, ապա ժամկետները սահմանված են Սահմանադրությամբ։
Ենթադրում ենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դեռևս Վրաստանի ֆորմալ նախագահն է, հերթական անգամ կխախտի Վրաստանի Սահմանադրությունը և չի նշանակի խորհրդարանի առաջին նիստը։ Այս դեպքում Վրաստանի խորհրդարանը նիստ կգումարի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից ուղիղ տասներորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 25-ին։ Սա այն է, ինչ սահմանում է Վրաստանի Սահմանադրությունը»,- ասել է Կոբախիձեն
Իրակլի Կոբախիձեն ակնկալում է նաև, որ ի վերջո ընդդիմությունը կմտնի խորհրդարան։ «Կարծում եմ, որ ի վերջո բոլորը կմտնեն խորհրդարան։ ... այս դիմումները օրինական չեն, լեգիտիմ: Իրականում բոլորը գիտեն, որ պետք է խորհրդարան անցնեն»,- ասել է վարչապետը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին նոյեմբերի 16-ին՝ շաբաթ օրը, ստորագրել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ ԿԸՀ վերջնական արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատներից 89-ը։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03% և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10,17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։
Ընդդիմության անդամները համաձայն չեն ԿԸՀ-ի հայտարարած արդյունքների հետ և հրաժարվում են խորհրդարան մտնելուց, քանի որ կարծում են, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են»։ Նրանք պահանջում են միջազգային հետաքննություն և նոր ընտրություններ։ Ընտրությունները լեգիտիմ չի ճանաչում նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
