Հայտնի վրացի լեռնագնաց, 34-ամյա Արչիլ Բադրիաշվիլիի ընտանիքի անդամներին հայտնել են Շխելդա լեռան գագաթին նրա զոհվելու մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Արչիլ Բադրիաշվիլին երեք այլ լեռնագնացների հետ արշավանքի է եղել Շխելդայում։ Ըստ նրանց պատմածի՝ օգոստոսի 10-ին, երբ գագաթից իջնելիս են եղել, եղանակը վատացել է, Արչիլին մոտիկ տարածության վրա կայծակի հարված է եղել, որից հետո նա ընկել է ժայռից։
Արշավախմբի մյուս անդամները նույն օրը կարողացել են և ԱԻ կառավարման ծառայությանը հայտնել, որ շտապ օգնության կարիք ունեն: Մեստիայի փրկարար ծառայության աշխատակիցները և տեղացի լեռնագնացները ծանուցումը ստանալուց հետո՝ ժամը 17-18-ի սահմաններում, մեկնել են Շխելդա, սակայն ՆԳՆ ուղղաթիռը փրկարարական աշխատանքներին ներգրավվել է միայն երկրորդ օրը՝ օգոստոսի 11-ի առավոտյան։
Սվանեթիի բնակիչները բացատրություն են պահանջում ՆԳ նախարարությունից։
- Ինչո՞ւ նույն օրը ուղղաթիռը չի ներգրավվել փրկարարական աշխատանքներին, երբ օգոստոսի 10-ի երեկոյան եղանակը բարելավվել է Շխելդայի ուղղությամբ։
- Ինչո՞ւ է ուշացել օգոստոսի 11-ի առավոտյան ուղղաթիռի ժամանումը Սվանեթի։
- Ինչո՞ւ ուղղաթիռը չի ապահովվել անհրաժեշտ քանակությամբ վառելիքով. օգոստոսի 11-ի արշավանքից հետո, առավոտյան 3 ողջ մնացած անդամները բարեհաջող տեղափոխվել են Մեստիա, ուղղաթիռը կես օրից ավելի կայանված է եղել, և այն երկրորդ անգամ թռել է դեպի հովիտ միայն այն ժամանակ, երբ ավիացիոն վառելիքով բեռնված մեքենան բարձրացել է Սվանեթի և լցվել են ուղղաթիռի պաշարները։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ԶԼՄ-ների հետ կապերի ներկայացուցիչը «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ օգոստոսի 10-ի երեկոյան Սվանեթիում վատ եղանակ է եղել՝ անձրև և կարկուտ, ինչը անհնար է դարձրել թռիչքը, սակայն այս փաստը տեղի բնակիչները չեն հաստատում։ Նրանց խոսքով՝ երեկոյան՝ դեռ մութը չընկած, մոտ երեք ժամ, անձրև, ամպրոպ ու մառախուղ այլևս չի եղել։
ՆԳՆ-ն չի պարզաբանել, թե ինչու է օգոստոսի 11-ի առավոտից մի քանի ժամով կանգնեցվել Սվանեթի ժամանած ուղղաթիռը։
Սա առաջին դեպքը չէ, երբ ՆԳՆ ուղղաթիռը ժամանակին չի ներգրավվում փրկարարական աշխատանքներին։ Այդպես էր նաև Շովի հանգստավայրում 2023 թվականի օգոստոսի 3-ին, երբ բնական աղետի հետևանքով զոհվեց 33 մարդ։
Վրաստանը փրկարարական ուղղաթիռ չի ունեցել։ Արտակարգ իրավիճակների ժամանակ գործողություններում օգտագործվել են սահմանապահ ոստիկանությանը պատկանող խորհրդային արտադրության «ՄԻ 8» ուղղաթիռները։
2022 թվականի հուլիսի 29-ին Գուդաուրիում փրկարարական գործողության ժամանակ սահմանային ոստիկանության այս ուղղաթիռներից մեկը վթարի է ենթարկվել, և ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են՝ անձնակազմի 4 անդամները, 2 փրկարարները և շտապ բժշկական կենտրոնի 2 բժիշկները։ Ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։ Միայն դրանից հետո կառավարությունը Airbus Helicopters-ից գնել է երեք նոր H 145 ուղղաթիռ, որի համար վճարվել է 26․5 մլն եվրո։ Երկու ուղղաթիռը արդեն Վրաստանում է։ ՆԳՆ-ի տվյալներով՝ այս ուղղաթիռներն առանձնանում են բարձրության վրա գործելու ունակությամբ և լիովին հագեցած են լեռնային փրկարարական տեխնիկայով։
Արչիլ Բադրիաշվիլին արժանացել է բազմաթիվ կարևոր մրցանակների լեռնագնացության բնագավառում։ 2022 թվականին նա, Բաքար Գելաշվիլին և Գիորգի Տեփնաձեն արժանացել են «Ոսկե կեռիկ» մրցանակի։ Վրացի լեռնագնացները մրցանակը նվաճել են՝ հաղթահարելով 7303 մետր բարձրություն ունեցող գագաթը, որտեղ մինչ այդ ոչ ոք ոտք չի դրել, և որը համարվում է ամենադժվար երթուղիներից մեկը։ Սարաղրար հյուսիս-արևմուտք (Saraghrar Northwest) գագաթը գտնվում է Պակիստանի արևմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ։ 1970-80-ականներին փորձել են բարձրանալ այս գագաթը, բայց անհաջող։ 2019 թվականին Արչիլ Բադրիաշվիլին (Գիորգի Տեփնաձեի հետ) բարձրացել է Նանգա Պարբատ՝ Պակիստանի Կարակորում լեռնային համակարգի գագաթը, որի բարձրությունը կազմում է 8126 մետր և բնութագրվում է տեխնիկապես բարդ ու ձնառատ լանջերով։