Նախընտրական ցուցակում «լուզերների» չենք ներառում, մարզիկների նկատմամբ բուլիինգն ամոթալի է. Օդիշարիա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» պատգամավոր Բեքա Օդիշարիան, ի պատասխան նախընտրական ցուցակում հաջողակ մարզիկների ընդգրկման հետ կապված քննադատություններին, ասել է, որ նրանց նկատմամբ «բուլինգն ամոթալի է»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մարզիկներն այն մարդիկ են, ովքեր լավագույնս հասկանում են աշխատանքի գինը և մեծ հաջողությունների են հասել իրենց աշխատանքի գնով։ Մարդկանց վստահությունն ու սերն այս մարդկանց նկատմամբ շատ մեծ է։ Ինչն է անհասկանալի նրանում, որ Վրաստանի խորհրդարանում մի քանի հոգի ներկայացնում են իրենց ոլորտը և ձգտում են բարելավել իրավիճակը ընդհանուր վրացական սպորտում։ ...

Մենք ցուցակում «լուզերների» չենք ընդգրկում, միայն հաջողակ մարդկանց ենք գրում՝ ի տարբերություն մարգինալ ընդդիմության։

Ուստի հաջողակ մարդկանց ներկայությունը «Վրացական երազանքի» ցուցակում շատ բնական երևույթ է»,- լրագրողներին ասել է Օդիշարիան, ով կուսակցության առաջին քսանյակում չկա։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ներկայությունը նախընտրական ցուցակում նույնպես «շատ բնական բան է». «Մարդը մտել է քաղաքականություն, նա անվերապահ առաջնորդ ու հեղինակություն է «Վրացական երազանքի» ու մեր բազմահազար համախոհների համար։ Անպայման դառնալու է խորհրդարանի անդամ»։

«Վրացական երազանքը» երեկ ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին քսանյակը։ Ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, իսկ երկրորդ համարը վարչապետ Իրակլի Կոբախիձեն է։ Ցուցակի առաջին տասնյակում են նաև օլիմպիական չեմպիոններ՝ յոթերորդ համարը ծանրորդ Լաշա Տալախաձեն է, իսկ տասներորդը՝ ըմբիշ Գենո Պետրիաշվիլին։

Իշխող կուսակցությունը ցանկանում է պատգամավոր դարձնել նաև նախկին մարզիկների։ Վերջերս վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սամգորիի պատվիրակ է առաջադրել նախկին ձյուդոիստ, Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վառլամ Լիպարտելիանիին, Վակեի պատվիրակ՝ ջրագնդակի ազգային հավաքականի նախկին ավագ, ազգային հավաքականի մարզիչ Զուկա Ռուռուային, Մթածմինդա-Կրծանիսիի պատվիրակ՝ նախկին ռեգբիստ Դավիթ Կաճարավային։ Կաչարավան նաև 2020-2024 թվականների գումարման խորհրդարանի պատգամավոր է և ներկայացնում է իշխող կուսակցության ճյուղերից «Ժողովրդի ուժը»։ Գորի-Կասպիի պատվիրակը Գորիի գործող քաղաքապետ, նախկին ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլին է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):