Իշխող «Վրացական երազանքը» ներկայացրել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին 20 թեկնածուներին։ Ցուցակը գլխավորում է կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, իսկ երկրորդ համարով առաջադրվել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Նախընտրական ցուցակի երրորդ համարը կլինի նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ցուցակի տասնյակում են հայտնվել Օլիմպիական խաղերի չեմպիոններ՝ ծանրորդ Լաշա Տալախաձեն և ըմբիշ Գենո Պետրիաշվիլին։
Իրակլի Կոբախիձեի ներկայացրած «Վրացական երազանքի» ընտրական ցուցակի քսանյակը հետևյալն է.
- Բիձինա Իվանիշվիլի - «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ,
- Իրակլի Կոբախիձե - վարչապետ,
- Իրակլի Ղարիբաշվիլի - «Վրացական երազանքի» նախագահ,
- Շալվա Պապուաշվիլի - խորհրդարանի նախագահ,
- Մամուկա Մդինարաձե - «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար,
- Թեա Ծուլուկիանի - մշակույթի և սպորտի նախարար,
- Լաշա Տալախաձե - ծանրորդ,
- Վախթանգ Թուրնավա - գործարար,
- Մակա Բոճորիշվիլի - Խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ,
- Գենո Պետրիաշվիլի - ըմբիշ,
- Սոզար Սուբարի - «Ժողովրդի ուժի» պատգամավոր, խորհրդարանական մեծամասնության անդամ,
- Մարիամ Քվրիվիշվիլի - էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար,
- Անրի Օխանաշվիլի - Խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ,
- Նիկոլոզ Սամխարաձե - Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ,
- Էկա Ճիճինաձե - Կին նկարիչների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ,
- Շոթա Բերեկաշվիլի - գործարար, «ԲԿ Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր, Ռուսաստանի և Վրաստանի երկքաղաքացի,
- Լևան Մախաշվիլի - եվրոպական գիտությունների դոկտոր,
- Միխեիլ Կավելաշվիլի - «Ժողովրդի ուժի» պատգամավոր, խորհրդարանական մեծամասնության անդամ,
- Գիորգի Գաբունիա - փաստաբան,
- Լիկա Շարտավա - Ժյուլի Շարտավայի թոռնուհին, հոգեբան, հասարակայնության հետ կապերի մասնագետ։
Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 5 տոկոսային ընտրական շեմով։ Կուսակցությունների մեծ մասը պատրաստվում է ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով։ Ընտրողները համամասնական ընտրակարգով չորս տարի ժամկետով կընտրեն Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորի։