Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն անցել է էական խախտումների ֆոնին՝ հիմնականում անհավասար, բռնի ու լարված միջավայրում։ Ինչպես հայտարարել է ՎԵԻԱ-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն, բացահայտվել են մակնշման ընթացակարգերի հետ կապված լուրջ խախտումներ, ինչպես նաև դիտորդներին խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու և ընտրողների կամքի վրա ազդելու դեպքեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի դիտորդական առաքելությունը բացահայտում է հետևյալ հիմնական խախտումները.
Հիմնական քվեարկության ընթացակարգերի խոցելիությունը
ՎԵԻԱ-ի նախագահի խոսքով, բացահայտվել է մակնշման կանոնների խախտում, որը դրսևորվել է տարբեր ձևերով՝ ընտրողին չեն մակնշել կամ հարցրել են՝ ցանկանու՞մ է օգտագործել մակնշման հեղուկը։ Բացի այդ, որոշ դեպքերում հատուկ լապտերը չի հայտնաբերել գծանշումը և թույլ է տվել ընտրողին առանց պատշաճ ստուգման մուտք գործել տեղամաս։ Բացի այդ, ինչպես ասել է Նոնա Քուրդովանիձեն, եղել են այն ընտրողների կողմից քվեարկության դեպքեր, որոնց մոտ եղել են մակնշման հետքեր, ինչպես նաև կրկնակի ստուգման և նույն քաղաքացու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքեր։
Ըստ Քուրդովանիձեի, դիտորդները օրվա ընթացքում բախվել են տարբեր խոչընդոտների, ինչը խանգարել է նրանց ազատ ու թափանցիկ դիտորդական գործընթաց ապահովել։ ՎԵԻԱ-ն արձանագրել է դիտորդների հասցեին սպառնալիքների, ընտրական հանձնաժողովների կողմից մոնիտորինգի գործընթացի խաթարման, բանավոր վիրավորանքների և բանավոր հարձակումների, ինչպես նաև տեղամասից հեռացնելու փաստեր։
«Դիտորդների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք ի հայտ եկավ հատկապես այն ժամանակ, երբ նրանք նշում էին մակնշման կանոնի խախտում»,- ասել է Նոնա Քուրդովանիձեն։
Քվեարկության գաղտնիության խախտում և ազդեցություն ընտրողի կամքի վրա
Նոնա Քուրդովանիձեի խոսքով, «Վրացական երազանքը» տեսախցիկներ է տեղադրել ՎԵԱԻ-ի կողմից գրանցված տեղամասերի մեծ մասում, որոնք որոշ դեպքերում նկարել են գրանցման աշխատասեղանները և ստուգող մեքենաները, իսկ որոշ դեպքերում՝ քվեախցերն ու հիմնական քվեատուփը։ Դիտորդների կարծիքով՝ քվեաթերթիկների որակը չէր կարող ապահովել, որ այն իր մյուս կողմում նշված շրջանի հետքեր չթողնի։
«Այս երկու պայմանների համընկնումը հաստատում է ընտրողների կամքի վրա ազդելու բարձր ռիսկերը։ Արձանագրվել են նաև գաղտնիության խախտման տարբեր դրվագներ, այդ թվում՝ քվեարկություն չարտոնված ուղեկցողի հետ»,- նշել է Քուրդովանիձեն։
Բացի այդ, ՎԵԻԱ-ի դիտորդները օրվա ընթացքում բացահայտել են տեղամասից դուրս լարվածության, ընտրողների գրանցման, լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, հանձնաժողովի անդամների կողմից գործառույթների անկանոն կատարման, անօրինական քարոզչության, ինչպես նաև էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված այլ թերություններ: Ինչպես նշել է Նոնա Քուրդովանիձեն, ընտրատեղամասի փակվելուց հետո նկատվել են խախտումներ՝ կապված քվեաթերթիկն անվավեր ճանաչելու, գրանցամատյանի կնքման, տեղամասի փաստաթղթերին ծանոթանալու հետ։
Ըստ Նոնա Քուրդովանիձեի, գործընթացների հավաստիության հետ կապված բացահայտված հիմնական խախտումներն ու կասկածները օրակարգ են դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանման անհրաժեշտությունը։
«Այն պայմաններում, երբ ընտրողների ամբողջական ցուցակը բեռնված է ստուգող մեքենաների մեջ, ի՞նչ մեխանիզմներով կարելի է ճշգրիտ ասել, որ տարբեր տեղամասերում կրկնօրինակ ցուցակներ չեն ակտիվացվել։ Այս հարցը հատկապես պետք է հստակեցվի այն պայմաններում, երբ առկա են մակնշման ընթացակարգերի հետ կապված լուրջ խախտումներ»,- ճեպազրույցում ասել է Նոնա Քուրդովանիձեն։
Արդեն հաշվվել է ընտրությունների մասնակիցների ձայների ավելի քան 99%-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանքը» ստացել է ձայների 54,08%-ը, իսկ չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ ընդհանուր 37,58%։ «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն-ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներն ասում են, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունից ասում են, որ համակարգային խախտումներն ունեն ուղղակի ազդեցություն ընտրությունների և արդյունքների վրա, բնականաբար, որոշակի հարցեր են առաջացնում։