Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելուց հետո Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դիմել է վրաց ժողովրդին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Մոլդովացիները երեկ վճռական քայլ կատարեցին մեր եվրոպական ճանապարհին, սակայն ժողովրդավարության համար պայքարը Մոլդովայում և մեր տարածաշրջանում շարունակվում է։ Վրաց ժողովրդին. ես հիանում եմ ձեր տոկունությամբ և վճռականությամբ՝ կառուցելու ազատ, եվրոպական ապագա: Ամուր կանգնեք, Մոլդովան ձեզ հետ է»,- գրել է Սանդուն X հարթակում:
Մինչ այդ Վրաստանի նախագահը Մայա Սանդուին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ՝ «Ձեր հաղթանակը մեր հաղթանակն է» խոսքերով։ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում գրել է, որ Մոլդովայի ընտրությունները Վրաստանում գողացված ընտրությունների լավագույն «վկայությունն» են։
«Չնայած Ռուսաստանի միջամտությանը և զանգվածային կեղծիքներին, Մոլդովան փրկեցին 300 հազար սփյուռքի ընտրողները... մեր 1 000 000 հոգանոց սփյուռքը խոչընդոտվեց, և միայն 34 000-ին «թույլ տվեցին» քվեարկել»,- ասել է Զուրաբիշվիլին։
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 99,86%-ի հաշվարկից հետո Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։ Նա ստացել է ձայների 55,3 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ ռուսամետ կուսակցության ներկայացուցիչ, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44,7 տոկոս։ Ներկայիս եվրոպամետ նախագահը առավելություն ձեռք բերեց արտերկրում բնակվող մոլդովացիների ձայների շնորհիվ։ Ընտրությունների օրը Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն հայտարարել է Ռուսաստանի կողմից ընտրական գործընթացին «զանգվածային միջամտության» մասին։
