Ըստ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ, խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի, «Վրացական երազանքը» նախատեսում է հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ մտերիմ 300-500 «մկանոտ մարդկանց» բերել երկիր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ինչպես ասել է Խաբեիշվիլին, հնարավոր է, հենց այս հարցն են քննարկել վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Գերմանիայում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հանդիպման ժամանակ։
«Իմ տեղեկություններով՝ այլ երկրներից մոբիլիզացվելու են 300-500 մկանուտ մարդիկ, որոնք հետո ընտրատեղամասերում կջարդեն ընդդիմադիր հայացքներ ունեցողների քիթուբերանները։ Հարցրեք Կալաձեին և Կոբախիձեին՝ արդյո՞ք նրանց այս հանդիպումը կապված չէր երկիր բռնարարներ բերելու հետ։ Թող մեզ ասեն, թե ինչի մասին են խոսել, աշխարհաքաղաքական թեմաներից որ չեն խոսել՝ մենք գիտենք»,- ասել է Խաբեիշվիլին։
Հունիսի 30-ին Նուրմագոմեդովը գտնվում էր Գերմանիայի Քյոլն քաղաքում, որտեղ ներկա էր Եվրոպայի առաջնության Վրաստան-Իսպանիա հանդիպմանը։ Դաղստանցի մարզիկը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Ցոտնե Իվանիշվիլիի հետ։ Նրանց համատեղ լուսանկարները, որոնք արվել են սրճարանում, սոցիալական ցանցերում տարածել է հենց ինքը՝ Նուրմագոմեդովը։ Չնայած քննադատություններին, Կոբախիձեն ու Կալաձեն հանդիպման մասին պարզաբանում չեն արել։
«Վրացական երազանքի» պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին արձագանքել է Լևան Խաբեիշվիլիի այսօրվա հայտարարությանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը ստում է, և ցանկանում է «ընկալումներ ստեղծել»։
«Այն, ինչ ասում է Խաբեիշվիլին, մոտ չէ բանականությանը։ Նա սուտ է ասում, բայց ստում է շատ կարճ խելքով, և բոլորը լավ գիտեն, որ նրա խոսակցությունը իրականության հետ կապ չունի։ Չեմ կարծում, որ հանրությունը դրան կհավատա, այդ թվում՝ նրա կողմնակիցները»,- ասել է Վոլսկին։
Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ի ամենատիտղոսակիր մարտիկներից է։ Նա կարիերան ավարտել է 2020 թվականի աշնանը։ UFC-ում մենամարտի ժամանակ Նուրմագոմեդովին երկրպագել են ինչպես Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
