Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն արձագանքել է ոստիկանության կողմից բողոքի ցույցը բռնի ուժով ցրելուն։ Նրա գնահատմամբ՝ ճանապարհի փակմանը հաջորդել է «համապատասխան արձագանք»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Երկրում պաշտպանված է խոսքի և արտահայտվելու ազատությունը։ Ցանկացած մարդ իր կարծիքը տարբեր ձևերով արտահայտելու հնարավորություն ունի, բայց գլխավորն այն է, որ դա լինի օրենքի սահմաններում։ Հենց որ մենք օրենքից շեղում տեսնենք, դրան բնականաբար կհետևի համապատասխան գերատեսչությունների համապատասխան արձագանքը։
Երկրում ցանկացած մարդ կարող է տարբեր կերպ արտահայտել իր կարծիքը, բայց գլխավորն այն է, որ դա լինի օրենքի սահմաններում։ Օրենքի շրջանակներից դուրս գալուն պես համապատասխան արձագանք կլինի։
Երկրում ոչ մեկին հնարավորություն չի տրվի խախտել օրենքը, պիկետներ կազմակերպել, խաթարել հասարակության ու մարդկանց առօրյան։ Մենք ոչ մեկին դա անելու հնարավորություն չենք տա։
Օրենք կա, ցանկացած մարդ կարող է իր կարծիքը հայտնել։ Երբ դիտավորյալ պիկետ ես անում, փակում ես ճանապարհները այն ժամանակ, երբ չունես բավարար քանակությամբ մարդիկ, դրան, իհարկե, կհետևի համապատասխան արձագանք»,- ասել է Կալաձեն։
Նոյեմբերի 19-ին, վաղ առավոտից, ՆԳՆ-ն սկսել է ցրել խաղաղ բողոքի ակցիան, որը սկսվել էր նոյեմբերի 17-ի երեկոյան՝ Ճավճավաձեի պողոտայում, Թբիլիսիի պետական համալսարանի մոտ։ Ընդդիմության կազմակերպած հանրահավաքում քաղաքացիները բողոքում էին խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ և պահանջում էին նոր ընտրություններ։
Առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում Ճավճավաձեի պողոտայում հայտնվել են պարեկային ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներ, ինչպես նաև ջրցան մեքենա։ Ժամը 06:45-ի սահմաններում ՆԳՆ-ն ցուցարարներին 15 րոպե ժամանակ է տվել ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու համար։
Այն բանից հետո, երբ ոստիկանական ուժերը սկսել են գրավել ԹՊՀ-ի շրջակա տարածքը և ապամոնտաժել վրանները, ցուցարարները շարժվել են դեպի Մելիքիշվիլիի պողոտա, որտեղ շարունակվել է նրանց կալանավորումը։ Հանրահավաքի մի քանի մասնակիցներ լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենց դեմ կիրառվել է այսպես կոչված պղպեղի սփրեյ:
Հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով՝ այն պահին, երբ Մելիքիշվիլիի պողոտայում հանրահավաքի մասնակիցներին սկսեցին ձերբակալել, հանրահավաքը խաղաղ էր և համապատասխանում էր հավաքների ազատության չափանիշներին։
Մելիքիշվիլիի պողոտայում բռնի ուժով ձերբակալվել է «Մթավարի» հեռուստաընկերության օպերատոր Սերգի Բարամիձեն, ով կատարում էր իր մասնագիտական պարտականությունները։ Ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել «Պուբլիկա» հրատարակության լրագրող Մինդիա Գաբաձեի նկատմամբ, խանգարել են OC Media-ի լրագրող Մարիամ Նիկուրաձեին և «Նեթգազեթիի» լրագրող Գիվի Ավալիանիին իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը։
Հանրահավաքին վարչական կարգով ձերբակալվել է 16 մարդ՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու պատրվակով, նրանցից 3-ը ստորագրությամբ ազատ են արձակվել։ Առնվազն երկու ցուցարարներ շտապ բժշկական օգնության կարիք են ունեցել: «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամ Նիկա Կվիտատիանիին տեղափոխել են կլինիկա։ Նրա խոսքով՝ իր դեմքին հարվածել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետի տեղակալ Գոգա Մեմանիշվիլին։
