Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետ կապված ասել է, որ կարևոր է հետաքննել «Միացյալ ազգային շարժման» կառավարության հանցավոր գործողությունների բոլոր մանրամասները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ոչինչ չի նվազեցնում Ռուսաստանի հանցագործությունը, ագրեսիայի և պատերազմի հանցագործությունը, օկուպացումը, բայց պետք է նաև հարցնել մեր վրացիներին, ովքեր այն ժամանակ իշխանության ղեկին էին, թե ինչ արեցին կամ ինչ չկարողացան անել»,- ասել է Պապուաշվիլին։
«Չմոռանանք, որ «Ազգային շարժման» դավաճանական էությունը դրսևորվեց պատերազմ հայտարարելուց անմիջապես հետո Եվրոպական խորհրդի ընդունած բանաձևի աջակցությամբ, որում նրանք ուղղակիորեն մեղադրում են վրացի պատերազմի վետերաններին ռազմական հանցագործությունների մեջ։ Փաստորեն հիմք են ստեղծել, որ մեր զինվորները դատվեն միջազգային դատարանում։ Նրանք դա արել են 2008 թվականին։ Նրանք ոչ միայն մեղավոր են պատերազմի համար, նրանք նաև լքել են այդ պատերազմում մահացածներին, և հետո եկեղեցին ստիպված է եղել տեղափոխել մահացածներին, լքել է խաղաղ բնակչությանը, երբ նրանք ոչինչ չեն արել պատերազմում, նրանք մատը մատին չեն տվել, որպեսզի բնակչությունը դուրս բերեին այդ իրավիճակից։ Լքել են զոհված զինվորներին և խաղաղ բնակիչներին, և ի լրումն դրան, աջակցել են բանաձևին, որը մահացած զինվորներին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ։ «Վրացական երազանքը» հակադարձեց այս դատավարությունը, որը, ի վերջո, պարզեց, որ ոչ մի վրացի զինվոր չի նպաստել ռազմական հանցագործություններին, և որ ռազմական հանցագործություններն իրականացնողը ռուսական բանակն է։ Ուստի կարևոր է հետաքննել այդ իշխանության հանցավոր գործողությունների բոլոր մանրամասները։
2008-ին, եթե «Վրացական երազանքի» նման հայրենասեր իշխանություն լիներ «Ազգային շարժման» փոխարեն, պատերազմ չէր լինի։
400-ից ավելի զոհված զինվորներ և խաղաղ բնակիչներ չէին լինի։ Չէր լինի 125 գյուղ, որի նկատմամբ Վրաստանը կորցրեց վերահսկողությունը, չէր լինի 1700-ից ավելի վիրավոր, անկախության ճանաչում և այլն։ Այս ամենը չէր լինի, եթե 2008-ին իշխանության լիներ ոչ թե «Ազգային շարժումը», այլ «Վրացական երազանքը»։ Ինչպես 2022-ին մենք թույլ չտվեցինք Վրաստանում պատերազմ, 2008-ին էլ պատերազմ չէր լինի։ Սա հենց այն է, ինչ մենք պետք է հետաքննենք, թե ինչպիսի դավաճանություն է տեղի ունեցել 2008 թվականի օգոստոսին»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
«Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսում է օգոստոսյան պատերազմին առնչվող հրապարակային իրավական գործընթաց սկսել, որտեղ հայցվորն ինքը կլինի և հայտարարում է, որ «Ազգային շարժումը» պետք է պատասխան տա «դավաճանական հանցագործության» համար։
