«Մթավարի արխիի» հիմնադիրներից Զազա Օքուաշվիլին, ի պատասխան հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիայի հայտարարության, ասում է, որ ալիքը փակելու որոշում չի կայացրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 2 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 5 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
- 6 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
«Գիորգի Գաբունիայի այս հայտարարությունը զրպարտություն է իմ դեմ և Նիկա Գվարամիայի՝ իրենց գործն ու շահը Գիորգի Գաբունիայի ներկայացրած ձևով փաթաթելու ծրագրի մի մասն է», - ասված է Զազա Օքուաշվիլիի հայտարարության մեջ, որը հրապարակել է «Ինտերպրեսնյուս» գործակալությունը։
Ըստ Օքուաշվիլիի՝ Գիորգի Գաբունիայի կողմից «Մթավարի արխիի» հետ կապված «խնդրահարույց հարցի» հրապարակային ներկայացումն անսպասելի էր, ինչը «ալիքի դեմ արված քայլ է»։
«Ալիքի հետ կապված՝ այս ընթացքում իմ՝ որպես գործընկերոջ կողմից որևէ միջամտություն կամ քայլ չի արվել, և այն բողոքները, որոնք եղել են ալիքի ղեկավարության դեմ արդեն մի քանի ամիս, նույնն են։
Ընդամենը մի քանի օր առաջ շփվեցի մի խումբ լրագրողների հետ և ասացի, որ չնայած Նիկա Գվարամիան և Գիորգի Գաբունիան թալանել են «Մթավարի արխին» և արհեստականորեն սնանկացնել այն, ես նույնիսկ չեմ էլ մտածել հեռուստաընկերությունը փակելու մասին։
Ավելին, ես պատրաստակամություն հայտնեցի համապատասխան աջակցություն գտնել ալիքին՝ ապահովելու նրա կարիքները»,- ասում է Օքուաշվիլին։
Նրա խոսքով, «Մթավարի արխիի» խնդիրն այն է, որ տնօրենները՝ նախ Նիկա Գվարամիան, ապա Գիորգի Գաբունիան, «հեռուստաընկերությունը սնանկության են հասցրել»։ Զազա Օքուաշվիլին ալիքների մենեջերներին մեղադրում է նաև փողերի լվացման մեջ։
«Նրանց գործունեությունը օրինակ է, թե ինչպես կարելի է աշխատակիցների համբերության և երկրում տիրող իրավիճակի հաշվին կոծկել լրատվամիջոցները և թալանել հեռուստաընկերություն, օգտագործել և վերածել հեռուստատեսությունը միլիոնավոր դոլարների միջազգային լվացման մեքենայի»,- ասում է գործարարը։
Զազա Օքուաշվիլիի խոսքով, ինքը անձամբ մի քանի ընթացիկ միջազգային վեճեր ունի Բիձինա Իվանիշվիլիի դեմ, ինչի պատճառով Գիորգի Գաբունիայի «վատ փաթեթավորված մեղադրանքը» Իվանիշվիլիի հետ իր կապի վերաբերյալ «զավեշտական է և զուրկ տրամաբանությունից»։
«Ընդհակառակը, ես հարցեր կտայի Նիկա Գվարամիայի ֆինանսավորման առատ ու անկաշկանդ աղբյուրների և «գլխավոր ընդդիմադիր կուսակցություն» դառնալու խնդրի մասին։ Կարծես թե «Մթավարի արխիի» նախկին և ներկա տնօրենները հարմար պահ էին փնտրում, և դրա համար, ցավոք, նրանք ընտրեցին այն դժվարին շրջանը, որին այսօր բախվում է Վրաստանը»,- ասում է Օքուաշվիլին։
Գործարարը պնդում է, որ ցանկանում է, որ «ալիքը շարունակի անխափան աշխատել լիարժեք կազմով և ղեկավարությամբ, որը չի փորձի անձնական հարստություն կուտակել հեռուստաընկերության հաշվին»։
Դեկտեմբերի 11-ին Գիորգի Գաբունիան ճեպազրույց է անցկացրել հեռուստաընկերության աշխատակիցների հետ և հայտարարել, որ Զազա Օքուաշվիլին փակում է «Մթավարի արխին»։ Գաբունիայի խոսքով՝ Օքուաշվիլին դա անում է մի քանի ամիս առաջ իր կողմից նշանակված տնօրեն Գոգի Քուրդաձեի միջոցով, ով «արգելափակում է բոլոր ֆինանսական գործառնությունները ընկերությունում»։ Ինչպես ասել է Գիորգի Գաբունիան, «Մթավարին» արդեն մնացել է առանց ֆինանսական աղբյուրների, կամաց-կամաց խզվում են նաև կնքված պայմանագրերը, ինչը ի վերջո անհնարին կդարձնի ալիքի աշխատանքը։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրենը կարծում է, որ Զազա Օքուաշվիլին անում է «Վրացական երազանքի» աշխատանքը, և լուրջ դատական վեճը չի բացառում նրա համագործակցությունը Իվանիշվիլիի հետ, այլ ընդհակառակը. «Այս վեճում համաձայնության գալու համար Օքուաշվիլին իսկապես կարող է շահարկել «Մթավարին»»:
«Մտավարի արխին»՝ կառավարությանը քննադատող հեռուստաընկերությունը, հիմնադրվել է Նիկա Գվարամիայի կողմից 2019 թվականի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Ռուսթավի 2»-ը անցել է Քիբար Խալվաշիի սեփականությանը։ 2020 թվականին Զազա Օքուշվիլիի հիմնադրած ընկերությունները գնել են «Մթավարի արխիի»-ի բաժնետոմսերի 40%-ը։ 2024 թվականի փետրվարին Նիկա Գվարամիան 12 տոկոս բաժնեմասը փոխանցել է կնոջը՝ Սոփիո Լիլուաշվիլիին և հեռացել հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից։ Այդ ժամանակվանից նա հիմնել է «Ախալի» քաղաքական միավորումը և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» կազմում մասնակցել խորհրդարանական ընտրություններին։