Նիկա Գվարամիան հեռանում է «Մթավարի արխիից» և 12 տոկոս բաժնեմասը փոխանցում է կնոջը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն և սեփականատերերից Նիկա Գվարամիան հրաժարվում է իր պաշտոնից և հեռուստաընկերության 12 տոկոս բաժնեմասից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նիկա Գվարամիայի խոսքով՝ նա բանտից դուրս գալուց հետո այլևս չի կատարել գլխավոր տնօրենի պարտականությունները, իսկ ընկերությունում բաժնեմաս ունենալը անհամատեղելի է կուսակցական պաշտոնի հետ, որը նա կզբաղեցնի առաջիկա օրերին։

«Ես կատարել եմ օրենքի պահանջները և բաժնեմասը փոխանցել եմ իմ Սոփոյին։ Հաջողություն «Մթավարիին», մնացածը՝ հաջորդ շաբաթ»,- գրել է Նիկա Գվարամիան սոցցանցում։

Փետրվարի 27-ին հանրային ռեգիստր ներկայացված «Մթավարի արխիի» գործընկերների ժողովի արձանագրության համաձայն՝ Նիկա Գվարամիան իր մասնաբաժինը կնոջը՝ Սոփիո Լիլուաշվիլիին անվճար կփոխանցի։

Ընկերության գլխավոր տնօրենը կդառնա Գիորգի Գաբունիան, ում թեկնածությունն առաջադրել է Նիկա Գվարամիան։ «Մթավարի արխին» կունենա նաև երկու տնօրեն՝ Գիորգի Քուրդաձեն և Մանուչար Ախալայան։ Նրանց այս պաշտոնում առաջադրել են ընկերության խոշորագույն բաժնետերերը՝ Բակուր Ջախայան և BGIM LTD-ն։ Գիորգի Քուրդաձեն «Տելե-Ռադիոընկերություն Բորջոմի» ՍՊԸ-ի կապիտալի 35%-ի սեփականատերն է։

Բացի այդ, «Մթավարի արխիի» երկու բաժնետերեր՝ Մագուլի Խարեբավան և Նատիա Ջոգիաշվիլին իրենց 0․2-0․2 տոկոս բաժնետոմսերը կփոխանցեն BGIM LTD-ին։

Փոփոխությունները հանրային ռեգիստրի կողմից գրանցելուց հետո «Մթավարի արխիի» բաժնետոմսերը կբաշխվեն հետևյալ կերպ. BGIM LTD՝ 39․6%, Բակուր Ջախայա՝ 37%, Սոփիո Լիլուաշվիլի՝ 12%, Գիորգի Ռուռուա՝ 2․5%, Նիկոլոզ Սիսաուրի՝ 3%, «Վրաստանի համալսարան» ՍՊԸ՝ 2%, «Օմեգա Մոտոր Գրուպ» ՍՊԸ՝ 0.2%, «Օմեգա Մոթորս Թբիլիսի» ՍՊԸ՝ 0.2%, Թեյմուրազ Վասիլիձե՝ 1%, Մարի Աննա Ռուռուա՝ 2.5%։

«Մթավարի արխին» հիմնադրվել է Նիկա Գվարամիայի կողմից 2019 թվականին։ Մինչ այդ նա «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ 2017 թվականի մարտին Վրաստանի Գերագույն դատարանը «Ռուսթավի 2»-ը փոխանցեց գործարար Քիբար Խալվաշիին, որից հետո հեռուստաընկերության այն ժամանակվա սեփականատերերը՝ Կարամանիշվիլի եղբայրները, դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան և պահանջեցին արգելել դրա իրականացումը։ Բողոքող կողմը պնդում էր, որ վրացական դատարաններում վեճի քննարկման ընթացքում խախտվել են իրենց իրավունքները։ 2017 թվականի մարտին Եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոց՝ այդպիսով կասեցնելով Գերագույն դատարանի որոշման կատարումը։ 2019 թվականի հուլիսին Եվրոպական դատարանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտում չկա։ Արդյունքում հեռուստաընկերությունն անցավ Քիբար Խալվաշիի սեփականությանը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):