Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու և տեղափոխել Ցխինվալիի կալանավայր։ Նրանցից երկուսը ձերբակալվել են Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մոտ, իսկ մեկը՝ Զերտ գյուղի մոտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
Վրաստանի պետանվտանգության ծառայության տվյալներով՝ ապօրինի կալանավորման մասին տեղեկությունը ստանալուց հետո նրանք ակտիվացրել են ԵՄ դիտորդական առաքելության միջոցով գործող «Թեժ գիծը», միջազգային գործընկերներին և Ժնևում միջազգային քննարկումների համանախագահներին անմիջապես տեղեկացվել է միջադեպի մասին:
Հոկտեմբերի 19-ին օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Բերշուեթի գյուղի շրջակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։ 55-ամյա Թամազ Գլուրջիձեն ազատ է արձակվել հաջորդ օրը։
Ցխինվալիի բանտում անօրինական կալանքի տակ են մնում Վրաստանի չորս քաղաքացիներ՝ Գելա Իոբաշվիլին, Կախաբեր Նաթաձեն, Լաշա Խեթերելին և նախկին զինծառայող Մամուկա Չխիկվաձեն, ով ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերին և դատապարտվել 3,8 տարվա ազատազրկման։
Անցյալ տարի Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն ուժերը Աբխազիայի ուղղությամբ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի 11 քաղաքացու, Ցխինվալիում` 70-ին:
Իրակլի Բեբուան անօրինական կալանքի տակ է օկուպացված Աբխազիայում, ով ձերբակալվել էր Գալիի շրջանում 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Աբխազիայի դրոշն այրելու համար։ Փաստը պատկերող տեսանյութում Բեբուան ասում է, որ միտումնավոր այրել է դրոշը, քանի որ իրեն դուր չի գալիս սեպտեմբերի 27-ը՝ Սոխումիի անկման օրը, Աբխազիայում որպես տոն նշել, և «ուզում է, որ վրացիներն ու աբխազները եղբայր լինեն»: Իրակլի Բեբուային ձերբակալել են դրոշն այրելուց մի քանի րոպե անց։ Նույն օրը նրա տանը խուզարկության ժամանակ դե ֆակտո ոստիկանությունը նռնակ է հայտնաբերել, որն իբր Բեբուան պահել է իր բարձի տակ։ Աբխազիայի դե ֆակտո դատարանը Բեբուային դատապարտել է 9 տարվա ազատազրկման և պարտադրել 10 հազար ռուբլի տուգանք վճարել։ Բեբուայի տեղացի փաստաբան Ապոլոն Գելեդիայի խոսքով, ընդհանուր ռեժիմի գաղութում պատիժը կրելու մեկ օրը հաշվվում է երկու օր, ուստի Բեբուան բանտում կլինի 4 տարի և վեց ամիս։
