Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Վրաստանի երեք քաղաքացու են ձերբակալել օկուպացված Զեմո Արցևի և Օտրևի գյուղերի մոտ։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել օկուպացված Ցխինվալիի շրջանի տարածքում։
Ըստ ՊԱԾ-ի՝ միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց հետո ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը» ակտիվացել է, և ապօրինի կալանավորման հերթական փաստի մասին տեղեկությունն անմիջապես զեկուցվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
«Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ Վրաստանի ապօրինի ձերբակալված քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում ազատ արձակելու համար», - նշում է Պետական անվտանգության ծառայությունը։
Վրաստանի կառավարությունը օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր կործանարար գործողությունների համար մեղադրում է օկուպացիոն ուժերին։
Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունները դեռ չեն մեկնաբանել անօրինական կալանավորման դեպքը։
