Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանը սատարել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Որոշումն ընդունվել է այսօրվա արտահերթ նիստում՝ գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 31 այսպես կոչված պատգամավոր, որոնցից 28-ը կողմ են արտահայտվել հարցին, մեկը դեմ է քվեարկել, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախագահի պարտականությունները կկատարի դե ֆակտո փոխնախագահ Բադրա Գյունբան։
Ասլան Բժանիան հերքում է տեղեկությունը, թե ինքը լքել է Աբխազիան։ Նրա մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ նա գտնվում է Օչամչիրեի Տամիշ գյուղում։
Sputnik-ին տված հարցազրույցում Բժանիան ասել է, որ իշխանության և ընդդիմության միջև բանակցություններն անցել են դժվարին պայմաններում, սակայն արդյունավետ են եղել։
«Սա որոշակի փոխզիջում է, սահմանադրական կարգը վերականգնելու հնարավորություն, բայց կմնան որոշ հակասություններ, հակասություններ մոտեցումներում, գաղափարական հակասություններ»,- ասել է Բժանիան։
Նրա խոսքով, ճգնաժամից կարելի էր խուսափել, եթե հասարակությունը քաղաքական մշակույթի ավելի բարձր մակարդակ դրսևորեր, ինչը տեղի չունեցավ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով։
«Ուզում եմ հանգստանալ, հանգիստ միջավայրում վերլուծել տեղի ունեցածը, մենակ մնալ մտքերիս հետ, մի փոքր օդ շնչել»,- իր ապագա ծրագրերի մասին ասել է Բժանիան։
Հայտարարություն է տարածել նաև «Աբխազիայի ժողովրդական շարժման» և ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան.
«Այսօր մենք ավարտեցինք նախկին նախագահ Ասլան Բժանիայի անունը կրող քաղաքական ճգնաժամի սուր փուլը նրա բացարձակ օրինական հրաժարականով, որը հետաձգվեց առնվազն երեք օրով, իսկ իրականում երեք տարով», - ասել է Արձինբան և շնորհակալություն հայտնել երիտասարդներին, ովքեր, ըստ նրա, «աննախադեպ դեր են խաղացել»։
«Հասարակության այս տեսակ աջակցությունն ու ներգրավվածությունը մեր ընդհանուր գործում դարձել է հաջողության ամենակարևոր գործոնը։ Բոլորն էլ իրենց ներդրումն ունեցան, քանի որ մարդկանց քանակն ու տրամադրությունը որոշիչ փաստարկ էր, այդ թվում՝ բանակցությունների ժամանակ։ ... Չի կարելի նույն գետը երկու անգամ ոտք դնել. համոզված եմ, որ աբխազ ժողովուրդը մի քանի ամսից այս վերջին դասը կտա Ասլան Բժանիային, եթե նախկին նախագահը չտրվի վերադառնալու իր անհեթեթ երազանքներին»,- ասված է Արձինբանի հայտարարության մեջ։
Ասլան Բժանիան այսպես կոչված նախագահի պաշտոնից հրաժարվելու որոշումն ընդունվել է բողոքի ակցիաների չորրորդ օրը։
Բողոքի ցույցերը օկուպացված Աբխազիայում սկսվել են ուրբաթ օրը՝ նոյեմբերի 15-ին։ Սոխումիում ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները, հավաքվել էին այսպես կոչված խորհրդարանի մոտ և պահանջում էին Ռուսաստանի հետ ստորագրված «ներդրումային համաձայնագրի» վավերացումից հրաժարվել։ Նրանք գրավել են դե ֆակտո խորհրդարանի, նախագահի աշխատակազմի և նախարարների կաբինետի շենքերը։ Իրադարձությունների ֆոնին Ասլան Բժանիան լքել է Սոխումին։ Նոյեմբերի 16-ին նա որպես իր հրաժարականի պայման է նշել «կառավարական շենքերի» ազատումը, ինչին ցուցարարները չեն համաձայնել։ Դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները ընդդիմության գործողությունները գնահատել են որպես «պետական հեղաշրջում»։