Դեֆիցիտի պատճառով օկուպացված Աբխազիայում էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել է։ «Չեռնոմորէներգո» ընկերության տեղեկություններով՝ փետրվարի 3-ից, օրական 4 ժամով կդադարեցվի բնակչության էներգամատակարարումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Փետրվարի 3-ից էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ կգործեն հանրապետության բոլոր մարզերում։ Լույսը ցերեկը և գիշերը կանջատվի երկու ժամով»,- հայտարարում են ընկերությունից, ինչպես նաև հրապարակում են փետրվարի 3-ից 5-ը ենթակայանների անջատումների ժամանակացույցը։
Փետրվարի 2-ին էներգետիկայի ոլորտում առկա խնդիրները քննարկվել է այսպես կոչված նախագահի աշխատակազմում։ «Չեռնոմորէներգո»-ի գլխավոր տնօրեն Թեմուր Ջինջոլիան ասել է, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Նրա տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունից էլեկտրաէներգիայի անվճար մատակարարումը կավարտվի փետրվարի 5-ին։
Էներգետիկայի և տրանսպորտի այսպես կոչված նախարար Ջանսուղ Նանբան նշել է, որ էլեկտրաէներգիայի պարբերական անջատումը հարկադիր միջոց է, որն ունի բազմաթիվ պատճառներ։ Դրանց թվում են սպառված էլեկտրաէներգիայի հարկերի հավաքագրման խնդիրը, «Էնգուրի» էլեկտրակայանի Ջվարիի ջրամբարի ջրի խիստ ցածր մակարդակը, Ռոստովի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի պլանային վերանորոգումը և գեներատորի վթարային անջատումը Ռուսաստանի հարավում, որտեղից Աբխազիան լրացուցիչ էլեկտրաէներգիա է ստանում։
Հանդիպմանը քննարկվել են նաև կրիպտոարժույթների ապօրինի մայնինգի դեմ պայքարի արդյունքները։ Դե ֆակտո կառավարության տվյալներով՝ 2023 թվականին Աբխազիայում առգրավվել է ընդհանուր առմամբ 3284 մայնինգի սարք, որոնցից ամենաշատը Օչամչիրեի (892) և Գագրայի (870) շրջաններում, ինչպես նաև Սոխումիում (505):
