Օկուպացված Աբխազիայում վնասված լորենին կաթիլայինով են բուժում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում՝ Գուդաութայի շրջանի պատմական Լիխնի գյուղում սկսել են բուժել վնասված կովկասյան լորենին։ Չինաստանից բերված հատուկ դեղամիջոցը ծառի մեջ ներարկում են 30 կաթիլայինով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ծառի բուժման գործընթացի մասին խոսել է այսպես կոչված Էկոլոգիայի պետական ​​կոմիտեի նախագահ Սավելի Ճիթանավան.

«Երբ լորենու հետ կապված այս տհաճ իրավիճակը եղավ, այն փրկելու եկան չինացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Աբխազիայում և բանջարեղեն են աճեցնում ջերմոցներում։ Մեզ վստահեցրին, որ Չինաստանում ծառերի նմանատիպ վնասվածքները բուժվում են հատուկ դեղամիջոցով։ Պարզվեց, որ կա մի ամբողջ ինստիտուտ, որը ստեղծում է այս դեղամիջոցը։ Չինացիները պատվիրեցին ու օգնեցին մեզ դեղամիջոցը հասցնել Մոսկվա, այնտեղից էլ մեր ուղիներով հասցրինք Աբխազիա»։

30 հատ մեկ լիտրանոց կաթիլայինները Աբխազիա են հասել մի քանի օր առաջ։ Այս քանակը հաշվարկված է մեկ շաբաթվա համար։ Ճիթանավայի խոսքով՝ ևս մեկ անգամ կկրկնեն ընթացակարգը, իսկ հետո կսպասեն դրական արդյունքի։

Ավելի քան 150 տարեկան լորերնիին ապրիլի 5-ին վնասել են բենզո սղոցով։ Ծառի շուրջ կտրվածքի խորությունը 15-ից 20 սանտիմետր է: Հաջորդ օրը դեպքի վայր է ժամանել Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան և ասել, որ «այս սարսափելի փաստը հանցագործություն է, որը պետք է բացահայտվի»։ Ապրիլի 11-ին ապօրինի ծառահատման մեղադրանքով ձերբակալվել են եղբայրներ՝ Իրակլի և Դաուր Բաղաթելիները։

Լորենիին համարում են Աբխազիայի պատմական, մշակութային և բնական ժառանգության «ոչ պաշտոնական խորհրդանիշ»:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):